00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ շրջանակում դեղագործների միավորումը օգնել է դիմակայել ճգնաժամին. փորձագետ

© SputnikԱլեքսեյ Կեդրին
Ալեքսեյ Կեդրին - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Ալեքսեյ Կեդրին
Բաժանորդագրվել
Դեղամիջոցները պատժամիջոցների տակ չեն հայտնվել, բայց տուժել է լոգիստիկան, ուստի թուլանալ չի կարելի, համոզված է է ԵԱՏՄ դեղարտադրողների ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Կեդրինը:
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հաշվի առնելով ԵԱՏՄ երկրներում դեղագործական շուկայի բարձր զարգացվածությունը, ներկայում քաղաքացիների անհանգստության համար հիմքեր չկան, կարծում է ԵԱՏՄ դեղարտադրողների ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Կեդրինը:
«Բայց դա չի նշանակում, որ ոլորտն ու կարգավորիչները չպետք է հետագա ջանքեր ձեռնարկեն։ Գայթակղվել ու թուլանալ ոչ մի դեպքում չի կարելի։ Այն փաստը, որ դեղամիջոցներն այսօր հասանելի են բուժառուներին, կարգավորիչների, դեղամիջոցներ արտադրողների, դիստրիբյուտորների, դեղատների ցանցերի զգալի ջանքերի արդյունքն է»,- ասել է փորձագետը Sputnik-ի թղթակցի հետ զրույցում՝ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:
Դեռ չի դադարել շուկայի վրա ազդեցություն ունենալ համավարակի հետ կապված ճգնաժամը։ Հիմա դրան ավելացել է նաև պատժամիջոցների ճնշումը։ Թեև դեղագործությունը պատժամիջոցների տակ չի հայտնվել՝ Ռուսաստան և Բելառուս դեղամիջոցների ներմուծումն ու արտահանումը արգելված չեն, բայց փոխվել են առաքման երթուղիներն ու ժամկետները, հիշեցնում է Կեդրինը:
Մոտակա ապագայում՝ 6 ամսից 1 տարի ժամանակահատվածում փորձագետը ռիսկեր չի տեսնում այն բուժառուների համար, որոնց դեղամիջոցներ են հարկավոր կենսական կարևորության դեղերի ցանկից։
«Բայց իրավիճակը կարող է փոխվել։ Նույնիսկ ոչ թե ինչ-որ քաղաքական որոշումների, այլ լոգիստիկայի պատճառով։ Թե որքանով ընկերությունները կկարողանան հետագայում սեփական ուժերով հաղթահարել այդ ռիսկերը՝ հարցը բաց է մնում»,- զգուշացնում է նա։
Իրավիճակից միակ ելքը, փորձագետի կարծիքով, ներմուծման փոխարինումն է և արտադրության տեղայնացումը։
«Ռուսաստանում վերջին 10 տարիներին «Ֆարմա-2020» ծրագրի ընդունմամբ նկատվում է ներմուծման փոխարինման միտում։ Դա չի նշանակում, որ օտարերկրյա բրենդներին արհեստականորեն վռնդել են Ռուսաստանից։ Ստեղծվել են պայմաններ, որոնց դեպքում օտարերկրյա ընկերությունները հնարավորություն են ստացել գործարաններ կառուցել կամ պայմանագրեր կնքել։ Եվ հայրենական արտադրողները հնարավորություն են ստացել ընդլայնել իրենց դեղամիջոցների արտադրությունն ու մատակարարումները ԵԱՏՄ երկրներ»,-ասում է Կեդրինը։
Հնարավո՞ր է արդյոք ներմուծման լիակատար փոխարինումը շուկայում։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե ԵԱՏՄ պետությունները ինչ ռեսուրսներ պատրաստ կլինեն ուղղել այդ խնդրի լուծմանը, կարծում է փորձագետը։
Նրա խոսքով՝ հարկավոր է համադրել հրատապ աջակցության կետային միջոցառումները, միջնաժամկետ պլանավորումն ու հայրենական արտադրողի պաշտպանության ռազմավարությունը։ Ցանկացած պետություն ստիպված է ընտրել, թե ինչ ռեսուրսներ է ուղղելու կոնկրետ ճյուղերի պահպանմանը։ Բայց արդեն ակնհայտ է, որ ամբողջ ԵԱՏՄ-ն պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկի իր դեղորայքային անվտանգության համար, և այդ աշխատանքն ընթացքի մեջ է։
Միաժամանակ փորձագետն ընդգծում է, որ եթե չլիներ ԵԱՏՄ շրջանակներում Դեղագործների միավորումը, ապա այսօր Միության երկրներում դեղագործության ճյուղերը պակաս մրցունակ և պակաս պաշտպանված կլինեին:
Լրահոս
0