Գրիգորյանը ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հետ խոսել է ԼՂ հիմնախնդրի մասին

© Sputnik / Aram NersesyanՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստում
ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստում - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու` ՀՀ տեսակետները։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է ԼՂ հիմնախնդրի մասին ու անընդունելի համարել Ադրբեջանի` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ավտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նեղ և ընդլայնված կազմով քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։
Գրիգորյանը նաև անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգության միջավայրի հարցին։ Նա, մասնավորապես, նշել է, որ տարածաշրջանը մարտահրավերներով դեռևս լի է, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերություններով և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով։

«ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է Հայաստանի տեսակետները և մոտեցումները տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ։ Գրիգորյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը, մասնավորեցնելով մայիսի 28-ին ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, ինչի արդյունքում զոհվել է ՀՀ ԶՈւ-ի զինծառայող»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է Հայաստանի տարածքով, այսպես կոչված՝ «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը։
ՀԱՊԿ–ում կբարելավվի ճգնաժամային արձագանքման համակարգը. Զաս
Գրիգորյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող։ Նա նաև շեշտել է, որ համաձայն Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ բոլոր հայտարարությունների՝ 2020թ. նոյեմբերի 9, 2021թ. հունվարի 11 և 2021թ. նոյեմբերի 26, չկա որևէ հիշատակում միջանցքների մասին։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ, և հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների որոշմամբ հաստատվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների 2023 թվականի համատեղ պատրաստության պլանը:
Հավանության է արժանացել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ «Наемник» օպերատիվ-կանխարգելիչ գործողությանը տալ ՀԱՊԿ մշտապես իրականացվող գործողությունների կարգավիճակ, որը ներկայացվելու է երկրի ղեկավարների հավանությանը։
Նշենք, որ այս տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը նախագահում է Հայաստանը։
Հանդիպման արդյունքում ստորագրվեց 6 փաստաթուղթ, այդ թվում հաստատվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների, ուժերի և միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության պլանը։
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Լրահոս
0