00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ են պայմանավորվել ՀՀ և ՌԴ բիզնես կառույցները պետերբուրգյան համաժողովում

© Sputnik / Karen YepremyanՀայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները
Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները  - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Բաժանորդագրվել
Փորձագետի կարծիքով` նախկինում ռուսական ընկերությունները Հայաստանը լավ չէին ճանաչում, սակայն այսօր իրենց այստեղ բավական հարմարավետ են զգում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Enterprise Armenia-ն մտադիր է ռուսական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցության հուշագիր ստորագրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց ընկերության տնօրեն Լևոն Հովհաննիսյանը։
Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում նախատեսվում է համագործակցության հուշագրեր ստորագրել ՌԴ ՎԷԲ պետական ընկերության (նախկին Վնեշէկոնոմբանկ), ինչպես նաև Տուլայի մարզի ղեկավարության հետ։

ՎԷԲ-ը ցանկանում է աջակցել ՌԴ-ի հայ ներդրողներին, կողմերը մտադիր են համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, տեխնոլոգիաներն ու նորարարությունները։ Հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ կգծվի։

Տյումենի մարզում նման համաձայնագիր է ստորագրվել դեռ ֆորումից առաջ, իսկ նախորդ տարի այն կնքել են Ռուսական արտահանման կենտրոնի հետ։
Ինչպես նշեց Հովհաննիսյանը, աշնանը Enterprise Armenia-ն հյուրեր է սպասում Տյումենի մարզից, գործարար շրջանակների հետ հանդիպումներ տեղի կունենան։ Նման հանդիպում հեռանկարում նախատեսվում է նաև Տուլայի մարզում։
«ՌԴ ՎԷԲ-ի հետ Հայաստանին առնչվող ներդրումային նախագծեր կընտրենք, որոնք կիրագործենք»,- հայտարարեց նա։
Խոսելով ռուսական բիզնեսի «վերաբնակեցման» մասին` Հովհաննիսյանը նշեց, որ ռուսական ՏՏ, ֆինանսական և այլ ոլորտների ընկերությունները բավարար տեղեկացված չէին Հայաստանի մասին, բայց այսօր իրենց այստեղ բավական հարմարավետ են զգում։ Նրանց թվում կան նաև այնպիսի ոլորտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են մշակույթն ու կրթությունը, միջոցառումների կազմակերպումն ու կառավարումը:
Բացի այդ, նա կարծում է, որ ռուսական բիզնեսը նոր աշխատանքային մշակույթ է բերում, և հայ գործընկերները նրանցից սովորելու բան ունեն։
Այս և այլ ներդրողներին Enterprise Armenia-ն համագործակցություն է առաջարկում, այդ թվում՝ ներդրումներ իրականացնելուց հետո։
«Յուրաքանչյուր ներդրողի կցված է մեր մասնագետը, նրա հետ կարելի է քննարկել հարցեր կամ խնդիրներ (հնարավոր խոչընդոտները հաղթահարելու համար կազմակերպությունը պարբերաբար հարցումներ է իրականացնում ներդրողների շարքում)։ Enterprise Armenia-ի առաջնահերթություններից է՝ այնպես անել, որպեսզի բիզնեսն իր շահույթը կրկին ներդնի Հայաստանում»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման 28%-ն ու Հայաստանի ներդրումների ավելի քան 1/3-ը։
Պատժամիջոցները երկսայր զենք են․Պուտինը՝ ԵՄ-ի գլոբալ մրցունակությունը կորցնելու մասին
Լրահոս
0