00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Նոր վարչապետ ընտրելու երկու մեխանիզմ կա. Աղվան Վարդանյանը խոսել է զարգացումների մասին

Վարդանյան. Ժողովուրդը կորոշի, թե ում է տեսնում այս աղետաբերներից հետո իբրև պետության ղեկավար
Բաժանորդագրվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, ըստ որի` ժողովրդի կողմից կլինի վարչապետի թեկնածուի առաջադրումը։
Ընդդիմության շարժման նոր փուլը կլինի ավելի կազմակերպված, համակարգված, ընդլայնված, մեծ աշխարհագրություն ունեցող և կմիավորի մարդկանց ավելի մեծ զանգվածների, որոնք տեսնում են այս իշխանության անհեռանկարայնությունը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Խոսելով վարչապետի իրենց թեկնածուի մասին` պատգամավորը նշեց, որ կգա ժամանակը, և ժողովուրդը կորոշի, թե ում է տեսնում «այս աղետաբերներից հետո իբրև պետության ղեկավար»։

«Կա նոր վարչապետ ընտրելու երկու մեխանիզմ. մեկն, իրոք՝ լայն զանգվածների ճնշման միջոցով, առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանում ունի ամենամեծ հակառեյտինգը, իսկ մյուս ճանապարհը խորհրդարանն է։ Անհրաժեշտ է երկուսն էլ զուգորդել։ Ժողովրդական լայն ճնշման ներքո կգա մի օր, երբ ուժայիններն այլևս ի վիճակի չեն լինի ճնշել ժողովրդին ու պաշտպանել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Վարդանյանը։

Յուրաքանչյուր շարժում ծնում է լիդերներ, հետևաբար, նրա դիտարկմամբ, կգա ժամանակը, և ժողովրդի համար ակնառու կդառնա, թե ով կարող է երկիրն այս վիճակից հանել ու կազմակերպված ղեկավարել պետությունը։ Նոր դեմքը ժողովրդին պետք է ներկայանա, շահի նրա վստահությունը, ի վիճակի լինի նրան առաջնորդել։ Նրանք, ովքեր «Դիմադրություն» շարժմանը նոր թափ կհաղորդեն, կընտրվեն ժողովրդի կողմից։
«Իր բոլոր խնդիրներով հանդերձ` հանրությունն ունի իմաստնություն, արժեքային համակարգ և, վստահաբար, նոր վարչապետի ընտրության դեպքում չի սխալվի»,- շեշտեց Վարդանյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ ոչ վաղ անցյալում ընդդիմության առաջնորդն ու վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն էր, և որքանով է ակտուալ նրա թեկնածությունը, Վարդանյանն ընդգծեց, որ այս պահին նոր վարչապետի կոնկրետ անուն հայտարարելն ակտուալ չէ։

«Վազգեն Մանուկյանի պարագայում, վստահ եմ` ճիշտ ընտրություն էր կատարվել, քանզի նա փորձառու և ճանապարհ անցած մարդ է, հորինված մեղադրանքներից զերծ գործիչ։ Այն, որ նա գալու էր մեկ ու կես տարի ժամանակով և չէր հավակնելու նորից ղեկավար դառնալուն, լավագույն պարամետրերն էին։ Ցավոք, նաև մեր թշնամի երկրների ինտենսիվ աշխատանքի արդյունքում չկարողացանք այդ ժամանակ իշխանափոխություն իրականացնել։ Այսօր ունենք հասարակությանը կազմակերպելու, նրա գիտակցությունը բարձրացնելու, ազգային պետական արժեհամակարգը տարածելու խնդիր, և այս շարժումը նաև այդ առաքելությունն է իրականացնում»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Վարդանյանի խոսքով` շարժման մեջ կան անձինք, տասնյակ, նույնիսկ հարյուրավոր, որոնց ներկայությունը ցանկալի է հասարակության համար, որովհետև ուզում են նրանց լսել, նրանց հետևից գնալ, և Իշխան Սաղաթելյանի ֆենոմենը, ըստ Վարդանյանի, դրա ապացույցն է։
Իշխան Սաղաթելյանը պատասխանեց Արցախի մասին Փաշինյանի ելույթին
Հիշեցնենք, որ հունիսի 14-ի հանրահավաքում ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ժողովրդի կողմից կլինի վարչապետի թեկնածուի առաջադրում` ի բավարարում Նիկոլ Փաշինյանին օրենքով սահմանված անվստահություն հայտնելու նախապայմանին։
Լրահոս
0