00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղավիացիայի նոր պետը կհանի մեզ «սև ցուցակից», ավիացիան թևեր կառնի ու կթռչի․ նախկին օդաչու

© Photo : press office of the aircompany "Armenia"Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավիացիայի նոր նախագահից մեծ սպասումներ կան, քաղավիացիան պետք է ոտքի կանգնեցվի
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Քաղավիացիայի կոմիտեի նոր նախագահ Միհրան Խաչատրյանն իր առջև խնդիր է դրել հայկական ավիաընկերությունները դուրս բերել «սև ցուցակից», կարծում է նախկին օդաչու Վարդան Սարգսյանը, որը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց՝ համոզված է, որ Խաչատրյանը հաջողելու է այդ հարցում։
«Նա շատ գրագետ օդաչու է, հիմա էլ շատ լավ ղեկավար կլինի ու երևի թե այնպես կանի, որ հայկական ավիացիան «սև ցուցակից» դուրս կգա։ Դա անպայման պետք է անել»,- ասաց Սարգսյանը։
Sputnik Արմենիայի զրուցակիցը կոմիտեի նորանշանակ պետի նախկին գործընկերն է, մոտ 40 տարի առաջ մեկ թռիչքային ջոկատում են եղել միասին, Խաչատրյանը՝ որպես հրամանատար։
«Եթե մի մարդ 1973 թվականից աշխատում է այդ համակարգում, նա և՛ համակարգին է լավ տիրապետում, և՛ որպես ղեկավար շատ լավն է։ Խիզախ մարդ է Միհրան Միհրանիչը»,- նշում է նախկին օդաչուն։
Խաչատրյանի խիզախությունն ընգծելու համար նա մի պատմություն պատմեց.
1983թ․, Էրեբունու օդանավակայանից թռիչքի ժամանակ Խաչատրյանը հրահանգիչ օդաչուն է եղել։ Ընթացքում մի ուղևոր ասել է, որ իր մոտ պայթուցիկ նյութ ունի ու պահանջում է, որ օդանավը թռնի Թուրքիա։ Սարգսյանը պատմում է, որ ուղևորին խաբել են, ասել, որ գնում են Կարս, բայց արդյունքում վայրէջք են կատարել Գյումրիում, որտեղ հանցագործին դիմավորել են ԱԱԾ աշխատակիցները։
«Այստեղ է, որ ուզում եմ նշել Խաչատրյանի պրոֆեսիոնալիզմն ու արհեստավարժությունը։ Եթե իրեն կողքից չխանգարեն, կանաչ լույս տան, նա ամեն ինչ կանի, որ ավիացիան ոտքի կանգնի, ավիացիան թևեր կառնի ու կթռչի»,- կարծում է Սարգսյանը։
Քաղավիացիայի նոր պետը կհանի մեզ սև ցուցակից, ավիացիան թևեր կառնի ու կթռչի․ նախկին օդաչու
Ակնկալիքներ Խաչատրյանից, իհարկե, կան․ Սարգսյանը կարծում է, որ առաջին ամենակարևոր բանը հայկական ավիաընկերությունները «սև ցուցակից» հանելն է, որովհետև դա մեզ հնարավորություններ կտա, Հայաստանում գրանցված օդանավերը կկարողանան Եվրոպա թռչել, մինչդեռ հիմա դա անում ենք այլ երկրներում գրանցված օդանավերով։
Բացի այդ, հայկական ավիացիան պետք է զարգանա, որովհետև, ըստ Սարգսյանի, այն միշտ, այդ թվում՝ խորհրդային տարիներին շատ բարձր մակարդակի վրա է եղել։ Այս հարցում, իհարկե, ազգային փոխադրողն էլ կարող է իր նշանակությունն ունենալ, բայց նախկին օդաչուի կարծիքով՝ ազգայինը պետք է հայկական լինի։
«Հիմա շատ ավիաընկերություններ են աշխատում, բայց դրանք հայկական չեն։ Fly Arna-ն Air Arabiya-ի հետ է, Armenian airways-ը՝ վրացիների, Fly one-ն էլ՝ մոլդովացիների հետ։ Պետք է, որ մեր դրոշով օդանավերը շատ լինեն, ընկերությունը պիտի լինի մեր սեփականը»,- ասաց Սարգսյանը։
Նախկին օդաչուն վստահ է՝ այս հարցով պետությունը պիտի զբաղվի ու հստակ հասկանա՝ պե՞տք է իրեն իսկապես ազգային փոխադրող, թե՞ ոչ։ Կարող է այդ փոխադրողը լինել նաև «Արմավիայի» նման, որը ևս ազգային էր, բայց պետության կողմից աջակցություն չէր ստանում։ Այսինքն, նման տարբերակով ազգային փոխադրող ևս կարող է լինել։
Տաթևիկ Ռևազյան - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2022
Քաղավիացիայի ոլորտում Տաթևիկը ձեռքբերումներ չուներ, կարծում են փորձագետները
Հիշեցնենք, որ Միհրան Խաչատրյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել հունիսի 17-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր նախագահի տեղակալի պաշտոնն ու նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանի բացակայության ժամանակ կատարում էր նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։ Նա ունի ավիացիոն կրթություն` մասնագիտությամբ ավիակարգավար է, ինչպես նաև օդաչու։ Ոլորտում աշխատում է 1973 թվականից։
Հավելենք, որ 2018 թվականի հուլիսի 10-ից կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Տաթևիկ Ռևազյանը։ Նա 2022 թվականի հունիսի 13-ին ազատման դիմում է գրել։
Լրահոս
0