Քերոբյանը հայտնել է՝ ինչու Սև ծովում լաստանավային անցումը հունիսի 15-ից չի գործարկվել

© AP Photo / Efrem LukatskyՓոթի
Փոթի - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանը հույս ունի, որ Փոթիի ու Կովկասի նավահանգիստների միջև կանոնավոր լաստանավային հաղորդակցության գործարկման հարցը վերջնականապես կլուծվի մի քանի օրվա ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Վրացական Փոթի ու ռուսական Կովկաս նավահանգիստների միջև կանոնավոր լաստանավային հաղորդակցության մեկնարկը, որը պետք է տրվեր հունիսի 15-ին, հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Տեղեկությունը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք շատ մոտ ենք Փոթի ու Կովկաս նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցություն սկսելուն, մնում է կարգավորել մի քանի տեխնիկական ու բյուրոկրատական հարցեր, որոնք կլուծվեն մի քանի օրվա ընթացքում»,-ասաց Քերոբյանը:
Նրա խոսքով՝ երբ բոլոր, այդ թվում՝ լաստանավերի (պատժամիջոցների տակ գտնվող) հետ կապված հարցերը լուծվեցին, առաջացան այլ հարցեր, որոնց լուծման համար ավելի շատ ժամանակ պահանջվեց:
Վերին Լարսում առկա խնդիրներն ավելի են սրվել. հայկական լաստանավը կգործի հունիսի 15-ից
Քերոբյանը պարզաբանեց, որ Փոթիի նավահանգիստը ղեկավարում է հոլանդական ընկերությունը, որը պետք է թույլտվություն ստանա իր մայր ընկերությունից, որ կանաչ լույս վառի լաստանավային հաղորդագրության համար (հետո կառավարում է APM Terminals Poti ընկերությունը, որն աշխարհի խոշորագույն նավահանգստային օպերատոր APM Terminals-ի դուստր ձեռնարկությունն է, գլխավոր գրասենյակը Հաագայում է (Նիդեռլանդներ)):
Նախարարը հավաստիացրեց, որ չնայած դրան` իրենք համառորեն գնում են կանոնավոր լաստանավային հաղորդակցության գործարկման ուղղությամբ։ Նա նաև նշեց, որ հայկական կողմը «Բ» պլան ունի այն դեպքում, եթե, այնուամենայնիվ, հոլանդական ընկերությունը թույլտվություն չտրամադրի: Այդ ժամանակ լաստանավը կգործարկվի Բաթումի նավահանգստից։ Նախարարը նշեց, որ Փոթի նավահանգիստն ավելի մոտ է ու ավելի հարմար հաղորդակցության իրականացման համար, քան Բաթումի նավահանգիստը, այդ պատճառով բանակցություններն ի սկզբանե ընթանում էին դրա շուրջ:
Նրանում, որ գործարքը տեղի կունենա, համոզված է նաև վրացական կողմը, որի տարածքում էլ գտնվում է նավահանգիստը։ Այդ իսկ պատճառով Քերոբյանը համոզված է, որ նշված երթուղով լաստանավային հաղորդակցությունը, այնուամենայնիվ, կգործարկվի։
Գնացքով կտանեն, լաստանավով տեղ կհասցնեն. կառավարությունն իր վրա է վերցնում ծախսի մի մասը
Գործարկումը ենթադրում է, որ Փոթի ու Կովկաս նավահանգիստների միջև շաբաթական 2-3 անգամ (կախված բեռնումից) երկու կամ նույնիսկ երեք լաստանավ կշարժվի: Լաստանավային հաղորդակցությունը մեծ հետաքրքրության է արժանացել հայ ներկրողների ու արտահանողների, ինչպես նաև ռուսական ընկերությունների կողմից:
Լրահոս
0