Ուկրաինան ու Մոլդովան Եվրամիության «մուտքի» մոտ են. Վրաստանին մերժել են

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԵվրամիության կենտրոնակայանը Բրյուսելում
Եվրամիության կենտրոնակայանը Բրյուսելում - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թեկնածուի կարգավիճակ տալու կամ մերժելու մասին վերջնական որոշումը կկայացնեն ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում:
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Եվրահանձնաժողովը պաշտոնապես խորհուրդ է տվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ Տեղեկությունը հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Այդ ամենի հետ մեկտեղ, Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս առայժմ Վրաստանին չտրամադրել ԵՄ-ում թեկնածու երկրի կարգավիճակ, մինչև մի շարք պայմանների կատարումը:
Թեկնածուի կարգավիճակ տալու կամ մերժելու մասին վերջնական որոշումը կընդունեն ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-24-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում՝ հաշվի առնելով Եվրահանձնաժողովի հանձնարարականը:
Հիշեցնենք՝ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել է Եվրամիություն մտնելու՝ Ուկրաինայի հայտը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ապրիլին Կիև այցելության ժամանակ Զելեսկուն է հանձնել հարցաշար՝ ԵՄ մտնելու բանակցությունները սկսելու վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ այդ փաստաթուղթը հիմք է առաջիկա ամիսների քննարկումների համար։
Լրահոս
0