https://armeniasputnik.am/20220618/datakhazutjunum-tshamprukajin-tramadrutjun-e-inch-pvopvokhutjunner-klinen-karujcum-43754287.html
Դատախազությունում ճամպրուկային տրամադրություն է. ի՞նչ փոփոխություններ կլինեն կառույցում
Դատախազությունում ճամպրուկային տրամադրություն է. ի՞նչ փոփոխություններ կլինեն կառույցում
ՀՀ գլխավոր դատախազի փոփոխությամբ` համակարգում առաջին դեմքերի փոփոխություն կարող է լինել։ 18.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-18T10:55+0400
2022-06-18T10:55+0400
2022-06-18T11:14+0400
հհ դատախազություն
թեկնածու
դատախազ
աննա վարդապետյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/10/43618158_6:0:726:405_1920x0_80_0_0_8031fa43f43605c5602a7bfd640a9271.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանի առաջադրումը, որպես ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, «շոկային» է եղել գլխավոր դատախազության աշխատակիցների և Արթուր Դավթյանի թիմակիցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։«Ժողովուրդը» նաև հայտնում է, որ դատախազությունում կարծես թե ճամպրուկային տրամադրություններ են։Օրաթերթի տեղեկություններով՝ դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ անգամ քննարկում է եղել, որ դատախազի փոփոխությամբ համակարգում առաջին դեմքերի փոփոխություններ կլինեն, ուստի պետք է պատրաստ լինեն սպասվող փոփոխություններին։Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այդ պաշտոնում Վարդապետյանի պաշտոնական առաջադրումը սկսվել է հունիսի 15-ից և ունի տասնօրյա ժամկետ։Դեռ նախորդ տարի Վարդապետյանի մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացրած մի դեպք էր տեղի ունեցել. տեսանյութ էր շրջանառվում, որում երևում է` Աննա Վարդապետյանը միջամտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը, հանձնարարականներ տալիս Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։ ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանն այս մասին լրագրողների հարցին ի պատասխան նշել է, թե Վարդապետյանը գործել է իր լիազորությունների տիրույթում։«Արթուր Դավթյանը պետք է քուն չունենա». զոհվածների հարազատները կգիշերեն դատախազության առջևՀավելենք, որ ԱԱԾ-ն մերժել էր վերոհիշյալ դեպքով քրգործ հարուցել։Աննա Վարդապետյանը 36 տարեկան է։ 2019-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի սեպտեմբերին։Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով, 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/10/43618158_178:0:718:405_1920x0_80_0_0_736e1c2cf427665658b1485cc20dbce1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ դատախազություն, թեկնածու, դատախազ, աննա վարդապետյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Դատախազությունում ճամպրուկային տրամադրություն է. ի՞նչ փոփոխություններ կլինեն կառույցում
10:55 18.06.2022 (Թարմացված է: 11:14 18.06.2022) ՀՀ գլխավոր դատախազի փոփոխությամբ` համակարգում առաջին դեմքերի փոփոխություն կարող է լինել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանի առաջադրումը, որպես ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, «շոկային» է եղել գլխավոր դատախազության աշխատակիցների և Արթուր Դավթյանի թիմակիցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Մինչև վերջին պահը դատախազությունում հույս են ունեցել՝ միգուցե քաղաքական իշխանությունը կրկին կներկայացնի Արթուր Դավթյանի թեկնածությունը, սակայն հույսերը չեն արդարացել»,- գրում է թերթը:
«Ժողովուրդը» նաև հայտնում է, որ դատախազությունում կարծես թե ճամպրուկային տրամադրություններ են։
Օրաթերթի տեղեկություններով՝ դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ անգամ քննարկում է եղել, որ դատախազի փոփոխությամբ համակարգում առաջին դեմքերի փոփոխություններ կլինեն, ուստի պետք է պատրաստ լինեն սպասվող փոփոխություններին։
Դեռ նախորդ տարի Վարդապետյանի մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացրած մի դեպք էր տեղի ունեցել. տեսանյութ էր շրջանառվում, որում երևում է` Աննա Վարդապետյանը միջամտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը, հանձնարարականներ տալիս Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։ ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանն այս մասին լրագրողների հարցին ի պատասխան նշել է, թե Վարդապետյանը գործել է իր լիազորությունների տիրույթում։
Հավելենք, որ ԱԱԾ-ն մերժել էր վերոհիշյալ դեպքով քրգործ հարուցել։
Աննա Վարդապետյանը 36 տարեկան է։ 2019-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։
Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի սեպտեմբերին։
Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով, 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։