Օմբուդսմանը Վաշինգտոնում ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը

© Photo : Human Rights Defender's OfficeՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպմանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպմանը - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Քրիստինե Գրիգորյանը գոհունակությամբ նշել է խնդրահարույց ուղղություններով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ՝ պատասխանատու մեդիայի գործընկերների հետ համագործակցության որակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Վաշինգտոնում Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ներկայացուցիչներին և Դեմոկրատիայի ազգային հիմնադրամի (NED) նախագահ Դեմիոն Ուիլսոնին ներկայացրել է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
© Photo : Human Rights Defender's OfficeՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպմանը
Защитник прав человека Кристинне Григорян встретилась с представителями Национального демократического института и президентом Национального фонда демократии Демионом Уилсоном  - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպմանը
Ներկայացվել են նաև այն հիմնական ուղղությունները, որոնցով պաշտպանի հաստատությունն աշխատում է։
Դեմիոն Ուիլսոնը հետաքրքրվել է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի ու դրանց մարտահրավերների վերաբերյալ պաշտպանի կարծիքով։ Ուիլսոնը շեշտել է, որ տպավորված է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու Հայաստանի հետևողականությամբ՝ չնայած, որ երկիրն անցել է պատերազմական ու այլ դժվարություններով։
«Զրուցակիցների հարցերին ի պատասխան Քրիստինե Գրիգորյանը մանրամասնել է հումանիտար հարցերով, կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու անկախ կյանքի ապահովման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղություններով ՄԻՊ հաստատության կողմից կատարվող աշխատանքները։ Կողմերը հետաքրքրվել են նշված ուղղություններով առկա հիմնական մարտահրավերներից, հաստատության ռեսուրսների առկայությունից»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Քրիստինե Գրիգորյանը գոհունակությամբ նշել է խնդրահարույց ուղղություններով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ՝ պատասխանատու մեդիայի գործընկերների հետ համագործակցության որակի մասին։
Երևանում է Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը
Կողմերը նախանշել են կոնկրետ խնդիրներ, որոնց ուղղությամբ ամերիկյան գործընկերներն իրենց աջակցության պատրաստակամությունն են հայտնել։ Դա վերաբերում է թե՛ ընթացիկ, և թե՛ նոր մեկնարկող ծրագրերին։
Լրահոս
0