Սանկտ Պետերբուրգի բնակիչները շատ են գնահատում Հայաստանի որակյալ արտադրանքը. Բեգլով

© Sputnik / Павел Бедняков / Անցնել ֆոտոբանկԱլեքսանդր Բեգլով
Ալեքսանդր Բեգլով - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հատուկ ուշադրություն կդարձվի Հայրենական մեծ պատերազմի մասին հիշողության պահպանմանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի Sputnik. Սանկտ Պետերբուրգն ու Երևանը մտադիր են զարգացնել գործարար և մարդասիրական կապերը։ Այս մասին հայտնել է ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի մարզպետի վարչակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում Սանկտ Պետերբուրգի մարզպետ Ալեքսանդր Բեգլովն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քննարկել են քույր քաղաքների համագործակցության հարցեր։
Ի՞նչ են պայմանավորվել ՀՀ և ՌԴ բիզնես կառույցները պետերբուրգյան համաժողովում
Բեգլովը շեշտել է, որ այս տարի նշվում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունների 25-ամյակը։ Վերջին տարիներին քաղաքները հաջողությամբ ամրապնդել են մարդասիրական կապերը, ընդլայնել մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում փոխգործակցությունը։ Չնայած կորոնավիրուսի համավարակին, 2021 թվականի արդյունքներով Պետերբուրգի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2020 թվականի համամետ ավելացել է շուրջ 10 տոկոսով։
«Նախորդ տարի համագործակցության մասին «ճանապարհային քարտեզ» ստորագրվեց մինչև 2025 թվականը։ Մենք աշխուժացնում ենք գործընկերությունը։ Կշարունակենք փորձի փոխանակում իրականացնել բնակարանային և կոմունալ տնտեսության ոլորտում։ Կամրապնդենք առևտրային կապերը։ Պետերբուրգի բնակիչները շատ են գնահատում Հայաստանում արտադրված որակյալ արտադրանքը։ Կընդլայնենք սննդամթերքի մատակարարումները պետերբուրգյան առևտրային ցանցերին։ Հայ արտադրողների հետ այսօր արդեն հաջողությամբ աշխատում են մեր խոշոր վերավաճառողները», – ասել է Բեգլովը։
Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու Հայրենական մեծ պատերազմի մասին հիշողության պահպանմանը։ Պաշարման ժամանակ Հայաստան 5 մանկատուն է տարհանվել։ 2015 թվականին Երևանում ի նշան երախտագիտության բացվել էր «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը։
ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգում է. տեսանյութ
Լրահոս
0