00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի պաշտոնյաները վաղը կհանդիպեն ՆԱՏՕ–ի հարցով

© YASIN AKGUL Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալըն
 Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալըն - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2022
Բաժանորդագրվել
Անկարան հերթական անգամ սպառնում է արգելել սկանդինավյան երկրների մուտքը ՆԱՏՕ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Թուրքիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի պաշտոնյաները վաղը Բրյուսելում հանդիպում կունենան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը։
Նա նշել է, որ թուրք պաշտոնյաները նախ կհանդիպեն ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի, ապա Շվեդիայի ու Ֆինլանդիայի գործընկերների հետ։
«Վաղը մեր արտգործնախարարի տեղակալ Սեդաթ Օնալի հետ կմեկնենք Բրյուսել, որտեղ կհանդիպենք Շվեդիայի ու Ֆինլանդիայի մեր գործընկերներին»,- ասել է Քալընը՝ նշելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջև հեռախոսազրույց է եղել, որի ընթացքում էլ որոշվել է կազմակերպել պաշտոնյաների հանդիպումը։
Էրդողանի խորհրդականը, սակայն, նշել է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան շարունակում են թուրքական մտահոգություններին լուծում չտալ, ինչն անհնար է դարձնում ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության վերաբերյալ գործընթացի առաջ գնալը։
«Եթե Շվեդիան ու Ֆինլանդիան թույլ են տալիս, որ քրդական կառույցներն այդ երկրներում ցույցեր ու քարոզչություն անեն, չեն կարող դառնալ ՆԱՏՕ–ի անդամ»,- հայտարարել է Քալընը։
Ցույցերի մասին խոսելիս թուրք պաշտոնյան նկատի է ունեցել վերջին օրերին համացանցում տարածվող տեսանյութերը, որտեղ երևում է, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները թվային էֆեկտներով Շվեդիայի հանրային շենքերի վրա իրենց կուսակցության դրոշն են նկարել։
«Եթե Շվեդիայի կառավարությունն այդ տեսանյութերը վերացնելու համար քայլ չի անում, այս բանակցությունները շարունակելու հավանականություն չկա։ Ֆինլանդիան ու Շվեդիան պետք է անվտանգության մեր մտահոգությունները լուծելու հստակ քայլեր ձեռնարկեն»,- ասել է թուրք պաշտոնյան։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն անվտանգային կառույց է, և դրան նոր անդամակցողները պարտավոր են հետևել դաշինքի սկզբունքներին ու հետևել ոչ թե իրենց ցանկությամբ, այլ անհրաժեշտությունից ելնելով։ Նույն սկզբունքով՝ դաշինքի անդամ երկրները պետք է արտահայտեն իրենց անվտանգային մտահոգությունները։
Նշենք, որ համացանցում տարածված կադրերում երևում էին Ստոկհոլմի շենքերի վրա քրդական կառույցի դրոշը, իսկ քաղաքի ռատուշայի վրա քրդերենով գրված էր. «Սարերում մի փնտրեք, մենք ամենուր ենք»։
Հիշեցնենք՝ Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին միանալու հայտ։ Թուրքիան արգելափակել է այս դիմումների վերանայման գործընթացի մեկնարկը։ Թուրքիայից հայտարարել էին, որ պատրաստ են ավելի քան մեկ տարով հետաձգել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, քանի դեռ չեն ստացել բավարար երաշխիքներ, որ այդ երկրներն այլևս չեն աջակցի քրդական խմբերին, որոնք Թուրքիայում հռչակված են որպես ահաբեկիչներ։
Լրահոս
0