Պետք է ստեղծել զինված ուժեր, որը կարող է հաղթել Ռուսաստանին. բրիտանական բանակի ղեկավար

© AP Photo / Efrem LukatskyԲրիտանացի զինվորները Կրեշչատիկ փողոցում ՝ Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ (24 օգոստոսի, 2021)․ Կիև
Բրիտանացի զինվորները Կրեշչատիկ փողոցում ՝ Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ (24 օգոստոսի, 2021)․ Կիև - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրիտանական բանակի ղեկավարը ելույթ է ունեցել՝ հատուկ անդրադառնալով Ռուսաստանի հետ պատերազմի թեմային։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Բրիտանական բանակի նոր ղեկավար Պատրիկ Սանդերսը հայտարարել է, որ պետք է այնպիսի բանակ ստեղծել, որը կարող է «հաղթել Ռուսաստանին»:
«Ներկայում հրամայական է ստեղծել մի բանակ, որը կարող է պայքարել մեր դաշնակիցների հետ և հաղթել Ռուսաստանին մարտում», - Սանդերսի խոսքը մեջբերել է Independent-ը:
Դիմելով ենթականերին՝ բրիտանական բանակի ղեկավարը նաև նշել է, որ իր սերունդը պետք է բանակը պատրաստի «Եվրոպայում կրկին պատերազմելուն»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային ողջ տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։
Լրահոս
0