00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի հաջողվել փրկել վիրավորին. բժիշկը մանրամասներ է պատմել Ապարանում վիրավորվածների մասին

© Sputnik / Aram NersesyanՀայկ Անտոնյան
Հայկ Անտոնյան - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
Հայկ Անտոնյան
Բաժանորդագրվել
Իրավապահներն ամբողջ գիշեր աշխատել են հիվանդանցում, ներկա պահին էլ վիրավորում ստացած քաղաքացին նրանց հսկողության տակ է։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ապարանում կրակոցներից վիրավորված քաղաքացիներից մեկը մահացել է Երևանի «Աստղիկ» ԲԿ–ում` 2 վերակենդանացումից հետո։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Աստղիկ» ԲԿ անզգայացման, վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Հայկ Անտոնյանը։
Նրա խոսքով, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորի երրորդ վերակենդանացումը բժիշկներին չի հաջողվել։
«Նա «Աստղիկ» ԲԿ վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 23։55–ին, ծայրահեղ ծանր վիճակում, գլխի հրազենային վնասվածքներով։ Նա եղել է շատ անկայուն հեմոդինամիկայով, կատարվել են սիրտ–թոքային վերակենդանացման միջոցառումներ` հենց վերակենդանացման բաժանմունքում։ Վերականգնվելուց հետո կատարվել է «համակարգչային տոմոգրաֆիա» հետազոտություն։ Մեկ սիրտ–թոքային վերակենդանացում էլ կատարվել է համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ։ Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, ու մոտավորապես 03։50 րոպեին նորից սրտի կանգ է գրանցվել, քանի որ շատ մեծ վնասվածքներ է ունեցել։ Երրորդ սիրտ–թոքային վերակենդանացումը չի հաջողվել իրականացնել, և 04։20-ին գրանցվել է կենսաբանական մահ»,- պատմեց բժիշկ Անտոնյանը։
Նրանից առաջ` 22։40-ին «Աստղիկ» ԲԿ էր ընդունվել նաև բազկոսկրի հրազենային կոտրվածքով և բազկային զարկերակի վնասվածքով մեկ այլ տուժած։ Նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, իսկ այնտեղից` վիրահատարան։
«Վիրահատությունից հետո պացիենտի վիճակը կայուն ծանր է, կյանքին վտանգ չի սպառնում։ Վերականգնված է զարկերակը, արտաօջախային ֆիքսվել է բազկային ոսկորը»,– ասաց մասնագետը։
Հայկ Անտոնյանը նաև հայտնեց, որ իրավապահներն ամբողջ գիշեր աշխատել են հիվանդանցում, ներկա պահին էլ վիրավորում ստացած քաղաքացին նրանց հսկողության տակ է։
«Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ «Աստղիկ» ԲԿ–ում մահացած քաղաքացին Ապարանից նախ տեղափոխվել է իրենց մոտ` արդեն ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո «Արմենիա»–ից տեղափոխվել է «Աստղիկ»։
Ընդհանուր առմամբ, Ապարանից «Արմենիա» են տեղափոխվել 3 քաղաքացի, որոնցից 2-ը, Կուրղինյանի խոսքով, վիրահատվել են ու այժմ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
© Sputnik / Aram Nersesyan Աշոտ Կուրղինյան
Заместитель генерального директора хирургического отделения медцентра Армения Ашот Кургинян - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
Աշոտ Կուրղինյան
«Վիճակները գնահատվում է մեկինը` ծայրահեղ ծանր, մյուսինը` կայուն ծանր։ Վիրավորներից մեկի վնասվածքները գլխի շրջանում են, մյուսինը` կրծքավանդակի։ Երկուսն էլ վիրահատական վիջամտութուն ստացել են, մեկը գլխի շրջանում` նեյրովիրաբույժների թիմի կողմից, մյուսը` կրծքային վիրաբույժների թիմի կողմից»,– հայտնեց բժիշկը։
Գլխից վիրավորված պացիենտը, նրա խոսքով, անգիտակից վիճակում է, կրծքավանդակից վիրավորվածը` համեմատաբար կայուն վիճակում է, բայց միացված է արհեստական կենսապահովման ապարատին։
Գլխի հատվածում վիրավորված քաղաքացու դեպքում Կուրղինյանը դժվարացավ գնահատել ապրելու հավանականությունը, իսկ կրծքավանդակից վիրավորվածի համար ասաց, որ հույսերն ավելի շատ են։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հունիսի 19-ին ժամը 19:30-ի սահմաններում Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում վիճաբանության ժամանակ 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձինք՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Ըստ shamshyan.com–ի` միջադեպի հետևանքով մահացածներից մեկը 27-ամյա Հմայակ Միքայելյանն է, մյուսը` 28-ամյա Տիգրան Հարությունյանը։ Տուժել են 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։ Բոլորը Ապարանի բնակիչներ են։
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Լրահոս
0