https://arm.sputniknews.ru/20220620/rd-zun-ukrainajum-erku-bajraqtar-ev-karavarman-ket-e-vochnchacrel-pn-43820974.html
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում երկու «Բայրաքթար» և կառավարման կետ է ոչնչացրել. ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում երկու «Բայրաքթար» և կառավարման կետ է ոչնչացրել. ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական ՀՕՊ-ը Խարկովի մարզում և ԴԺՀ-ում «Ուրագան» ՀԿՌՀ-ի 9 արկ է որսացել։ 20.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-20T13:48+0400
2022-06-20T13:48+0400
2022-06-20T14:20+0400
ուկրաինա
ռուսաստան
«բայրաքթար» աթս
գերի
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038701_0:149:3138:1914_1920x0_80_0_0_b7f1aaa6c46965293dc6d279d618325e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՌԴ զինվորականները «Օնիքս» բարձր ճշգրտության հրթիռներով «Բայրաքթար» անօդաչու սարքերի կառավարման կայան և Օդեսայի մոտ գտնվող «Արցիզ» օդանավակայանում երկու «Բայրաքթար» են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Նշվում է, որ Դոնեցկի ուղղությամբ հակամարտկոցային պայքարի շրջանակում մեկ օրում ոչնչացվել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ ) 11 դասակ։ Բացի այդ, խոցվել է ուկրաինական ԶՈւ հրետանային 12 դասակ։ Հրետանային հաշվարկների հետ ոչնչացվել են 155 մմ տրամաչափի երկու Մ777 հաուբիցներ։Ռուսական ՀՕՊ-ը Խարկովի մարզում և ԴԺՀ-ում նաև «Ուրագան» ՀԿՌՀ-ի 9 արկ է որսացել։Ամփոփագրում նշվում է, որ ռուսական հրթիռային զորքերն ու հրետանին Ուկրաինայում ավելի քան 450 ազգայնական, 13 տանկ և այլ զրահամեքենա, ինչպես նաև 16 հատուկ մեքենա է ոչնչացրել։«Հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինական ԶՈւ-ի կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 148 վայր, կառավարման 25 կետ, ինչպես նաև հրետանային 59 ստորաբաժանում կրակակետերում»,- ասվում է փաստաթղթում։Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան մեկ օրում խոցել է կենդանի ուժի և տեխնիկայի 47 շրջան։ Կենդանի ուժ և զինտեխնիկա են ոչնչացվել նաև ԴԺՀ-ի Վեսյոլոյե, Պրիվոլյե և Բոգորոդիչնոյե շրջաններում, «Բուկ-Մ1» ՀԿՌՀ` ԴԺՀ–ի Սևերսկի շրջանում, Ս-300-ի համար նախատեսված սարքեր` ԼԺՀ-ի Նովոդրուժեսկա շրջանում։Ըստ ՌԴ ՊՆ-ի` ուկրաինական ստորաբաժանումները մեծ կորուստներ ունեն, զինվորականները գերի են հանձնվում և խուսափում ծառայությունից, միայն 14-րդ մեքենայացված բրիգադից վերջին մեկ ամսում 2100 մարդ է սպանվել ու վիրավորվել։ Բարոյահոգեբանական վատ վիճակի պատճառով 800 հոգի, որոնք նախատեսված են եղել այդ բրիգադը համալրելու համար, հրաժարվել են մեկնել մարտական գործողությունների շրջան` մեղադրելով սպաներին ոչ կոմպետենտ լինելու, կաշառակերության և վճարումների ժամանակ ծանոթությունը հաշվի առնելու մեջ։Բացի այդ, 10-րդ լեռնագրոհային բրիգադում հետախուզական ստորաբաժանման մոտ 100 զինծառայող հրամանատարությանը չենթարկվելու պատճառով մարտական գործողությունների կատարումից հանվել են և դուրս բերվել Կրեմենչուգա քաղաք՝ հետաքննություն իրականացնելու համար։Ուկրաինայի ԶՈւ 30-րդ մեքենայացված բրիգադի հրամանատարային կազմի զգալի մասը չի ցանկանում կատարել մարտական առաջադրանքները և այդ նպատակով կեղծ պատրվակներ է վկայակոչում։ Բրիգադի ստորաբաժանումների մեծ մասում ոչ մի սպա չի մնացել։Ռուսական ֆրեգատը «Կալիբր» հրթիռով հարվածել է Ուկրաինայի թիրախներին. տեսանյութՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 117-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038701_209:0:2940:2048_1920x0_80_0_0_135918770326f1877b0f5c61517e7600.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, «բայրաքթար» աթս, գերի, զինծառայող
ուկրաինա, ռուսաստան, «բայրաքթար» աթս, գերի, զինծառայող
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում երկու «Բայրաքթար» և կառավարման կետ է ոչնչացրել. ՊՆ
13:48 20.06.2022 (Թարմացված է: 14:20 20.06.2022) Ռուսական ՀՕՊ-ը Խարկովի մարզում և ԴԺՀ-ում «Ուրագան» ՀԿՌՀ-ի 9 արկ է որսացել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՌԴ զինվորականները «Օնիքս» բարձր ճշգրտության հրթիռներով «Բայրաքթար» անօդաչու սարքերի կառավարման կայան և Օդեսայի մոտ գտնվող «Արցիզ» օդանավակայանում երկու «Բայրաքթար» են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Դոնեցկի ուղղությամբ հակամարտկոցային պայքարի շրջանակում մեկ օրում ոչնչացվել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ ) 11 դասակ։ Բացի այդ, խոցվել է ուկրաինական ԶՈւ հրետանային 12 դասակ։ Հրետանային հաշվարկների հետ ոչնչացվել են 155 մմ տրամաչափի երկու Մ777 հաուբիցներ։
«Հակաօդային պաշտպանության ռուսական միջոցներով Ուկրաինայի ԶՈւ-ի ՄիԳ-29 ինքնաթիռ է խոցվել Դնեպրոպետրովսկի մարզի Ապոստոլովո բնակավայրի շրջանում։ Բացի այդ, օդում ուկրաինական 9 անօդաչու է խոցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական ՀՕՊ-ը Խարկովի մարզում և ԴԺՀ-ում նաև «Ուրագան» ՀԿՌՀ-ի 9 արկ է որսացել։
Ամփոփագրում նշվում է, որ ռուսական հրթիռային զորքերն ու հրետանին Ուկրաինայում ավելի քան 450 ազգայնական, 13 տանկ և այլ զրահամեքենա, ինչպես նաև 16 հատուկ մեքենա է ոչնչացրել։
«Հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինական ԶՈւ-ի կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 148 վայր, կառավարման 25 կետ, ինչպես նաև հրետանային 59 ստորաբաժանում կրակակետերում»,- ասվում է փաստաթղթում։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան մեկ օրում խոցել է կենդանի ուժի և տեխնիկայի 47 շրջան։ Կենդանի ուժ և զինտեխնիկա են ոչնչացվել նաև ԴԺՀ-ի Վեսյոլոյե, Պրիվոլյե և Բոգորոդիչնոյե շրջաններում, «Բուկ-Մ1» ՀԿՌՀ` ԴԺՀ–ի Սևերսկի շրջանում, Ս-300-ի համար նախատեսված սարքեր` ԼԺՀ-ի Նովոդրուժեսկա շրջանում։
Ըստ ՌԴ ՊՆ-ի` ուկրաինական ստորաբաժանումները մեծ կորուստներ ունեն, զինվորականները գերի են հանձնվում և խուսափում ծառայությունից, միայն 14-րդ մեքենայացված բրիգադից վերջին մեկ ամսում 2100 մարդ է սպանվել ու վիրավորվել։ Բարոյահոգեբանական վատ վիճակի պատճառով 800 հոգի, որոնք նախատեսված են եղել այդ բրիգադը համալրելու համար, հրաժարվել են մեկնել մարտական գործողությունների շրջան` մեղադրելով սպաներին ոչ կոմպետենտ լինելու, կաշառակերության և վճարումների ժամանակ ծանոթությունը հաշվի առնելու մեջ։
Բացի այդ, 10-րդ լեռնագրոհային բրիգադում հետախուզական ստորաբաժանման մոտ 100 զինծառայող հրամանատարությանը չենթարկվելու պատճառով մարտական գործողությունների կատարումից հանվել են և դուրս բերվել Կրեմենչուգա քաղաք՝ հետաքննություն իրականացնելու համար։
Ուկրաինայի ԶՈւ 30-րդ մեքենայացված բրիգադի հրամանատարային կազմի զգալի մասը չի ցանկանում կատարել մարտական առաջադրանքները և այդ նպատակով կեղծ պատրվակներ է վկայակոչում։ Բրիգադի ստորաբաժանումների մեծ մասում ոչ մի սպա չի մնացել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 117-րդ օրը։