https://armeniasputnik.am/20220620/aparanum-2-hvogu-spanutjan-kaskatsanqvov-dzerbakalvats-ka-qkn-manramasner-e-hajtnum-43808109.html
Ապարանում 2 հոգու սպանության կասկածանքով ձերբակալված կա. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ապարանում 2 հոգու սպանության կասկածանքով ձերբակալված կա. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում երկու անձի սպանության կասկածանքով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել, պարզվել են դեպքի հանգամանքներն... 20.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-20T11:51+0400
2022-06-20T11:51+0400
2022-06-20T13:11+0400
հայաստան
ապարան
սպանություն
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/14/43808613_0:0:1280:720_1920x0_80_0_0_aab057f73283602fe387d7d369a19143.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում երկու անձի սպանության կասկածանքով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել, պարզվել են դեպքի հանգամանքներն ու դրդապատճառը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենա վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ:Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս:Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձինք՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ:32-ամյա տղամարդը ձերբակալվել է:Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ:Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։Հիշեցնենք` Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին երեկ ուշ երեկոյան հայտնեց shamshyan.com–ը։ Անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև: Ըստ այդ լուրերի`վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են Փաշինյանին հայհոյած երիտասարդների վրա:ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը գրառում արեց ֆեյսբուքյան իր էջում` վստահեցնելով, որ դա բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ։Ոստիկանությունն էլ հաղորդագրություն տարածեց` ընդգծելով, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի։Ըստ shamshyan.com–ի` միջադեպի հետևանքով մահացածներից մեկը 27-ամյա Հմայակ Միքայելյանն է, մյուսը` 28-ամյա Տիգրան Հարությունյանը։ Տուժել են 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։ Բոլորը Ապարանի բնակիչներ են։Նրանք Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Աստղիկ» և «Արմենիա» բժշկական կենտրոններ։Կայքի տեղեկություններով՝ Հմայակ Միքայելյանը ծառայում էր Նուբարաշենում տեղակայված զորամասում։
ապարան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/14/43808613_320:0:1280:720_1920x0_80_0_0_4e98799880f1df43c9581c238a268d81.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ապարան, սպանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ապարան, սպանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում երկու անձի սպանության կասկածանքով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել, պարզվել են դեպքի հանգամանքներն ու դրդապատճառը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենա վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ:
Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս:
Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձինք՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Հիշեցնենք` Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին երեկ ուշ երեկոյան հայտնեց
shamshyan.com–ը։ Անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև: Ըստ այդ լուրերի`վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են Փաշինյանին հայհոյած երիտասարդների վրա:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը
գրառում արեց ֆեյսբուքյան իր էջում` վստահեցնելով, որ դա բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ։
Ոստիկանությունն էլ
հաղորդագրություն տարածեց` ընդգծելով, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի։
Ըստ
shamshyan.com–ի` միջադեպի հետևանքով մահացածներից մեկը 27-ամյա Հմայակ Միքայելյանն է, մյուսը` 28-ամյա Տիգրան Հարությունյանը։ Տուժել են 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։ Բոլորը Ապարանի բնակիչներ են։
Նրանք Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Աստղիկ» և «Արմենիա» բժշկական կենտրոններ։
Կայքի տեղեկություններով՝ Հմայակ Միքայելյանը ծառայում էր Նուբարաշենում տեղակայված զորամասում։