https://armeniasputnik.am/20220620/chitajum-ahabekchutjun-tsragrats-islamisti-en-dzerbakalel-43824342.html
Չիտայում ահաբեկչություն ծրագրած իսլամիստի են ձերբակալել
Չիտայում ահաբեկչություն ծրագրած իսլամիստի են ձերբակալել
Ահաբեկչությունն իրականացնելուց հետո ձերբակալվածը պատրաստվում էր Սիրիա մեկնել ահաբեկչական խմբավորումների կազմում մարտական գործողությունների մասնակցելու համար։ 20.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-20T14:27+0400
2022-06-20T14:27+0400
2022-06-20T15:19+0400
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ահաբեկչություն
ձերբակալություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/1c/41418872_0:0:1430:804_1920x0_80_0_0_b76470a5734cd31a0aafabcb27afc5d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Անդրբայկալյան երկրամասում իրավապահների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրած անձ է ձերբակալվել, որը ՌԴ-ում արգելված «Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման համախոհներից է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնին։Իսլամիստից առգրավել են 400 գրամ տրոտիլային համարժեքով երկու ինքնաշեն պայթուցիկ, ինքնաշեն պայթուցիչ, երեք նռնակ, «ԱԿ 103» ինքնաձիգի և «Մակարով» տեսակի ատրճանակի օրինակներ, որոնք հարմարեցվել են մարտական զենքի փամփուշտների, մեծ թվով զինամթերք և արգելված կրոնական գրականություն։Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հետևյալ հոդվածներով` ահաբեկչության նախապատրաստում, ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար ուսուցում, զենքի և զինամթերքի ապօրինի ձեռքբերում, պահում և իրացում, պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, իրացում և պահում, հրազենի և զինամթերքի ապօրինի պատրաստում, ձևափոխում կամ վերանորոգում։Ըստ հաղորդագրության` ձերբակալվածն ընդունել է մեղքն ու համագործակցում է քննչական մարմնի հետ։ՌԴ ԱԴԾ-ն Ուրալում իսլամիստների խմբավորում է ջախջախել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/1c/41418872_262:0:1403:856_1920x0_80_0_0_ccaa3da6094f9ca6da32f94aab83a54f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, ձերբակալություն
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, ձերբակալություն
Չիտայում ահաբեկչություն ծրագրած իսլամիստի են ձերբակալել
14:27 20.06.2022 (Թարմացված է: 15:19 20.06.2022) Ահաբեկչությունն իրականացնելուց հետո ձերբակալվածը պատրաստվում էր Սիրիա մեկնել ահաբեկչական խմբավորումների կազմում մարտական գործողությունների մասնակցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Անդրբայկալյան երկրամասում իրավապահների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրած անձ է ձերբակալվել, որը ՌԴ-ում արգելված «Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման համախոհներից է։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնին։
«Չիտայում ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է, որ ծրագրել էր ահաբեկչական գործողություն իրականացնել իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ և ահաբեկչության ավարտից հետո Սիրիա մեկնել ահաբեկչական խմբավորումների կազմում մարտական գործողությունների մասնակցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսլամիստից առգրավել են 400 գրամ տրոտիլային համարժեքով երկու ինքնաշեն պայթուցիկ, ինքնաշեն պայթուցիչ, երեք նռնակ, «ԱԿ 103» ինքնաձիգի և «Մակարով» տեսակի ատրճանակի օրինակներ, որոնք հարմարեցվել են մարտական զենքի փամփուշտների, մեծ թվով զինամթերք և արգելված կրոնական գրականություն։
Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հետևյալ հոդվածներով` ահաբեկչության նախապատրաստում, ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար ուսուցում, զենքի և զինամթերքի ապօրինի ձեռքբերում, պահում և իրացում, պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, իրացում և պահում, հրազենի և զինամթերքի ապօրինի պատրաստում, ձևափոխում կամ վերանորոգում։
Ըստ հաղորդագրության` ձերբակալվածն ընդունել է մեղքն ու համագործակցում է քննչական մարմնի հետ։