00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էքսպրոպրիատորների էքսպրոպրիատորը. թե ինչպես հայ հեղափոխականը կողոպտեց կայսրության բանկը

© Sputnik / Валентин Шияновский / Անցնել մեդիապահոցСимон Аршакович Тер-Петросян, партийный псевдоним "Камо"
Симон Аршакович Тер-Петросян, партийный псевдоним Камо  - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ուղիղ 115 տարի առաջ՝ 1907 թվականի հունիսին, Թբիլիսիում իրականացվեց Ռուսաստանյան կայսրության պատմության ընթացքում ամենախոշոր կողոպուտը, որի կազմակերպիչն էր բոլշևիկյան հայտնի գործիչ Սիմոն Տեր-Պետրոսյանը՝ Կամոն, իսկ մասնակիցներից մեկն էր Խորհրդային Միության ապագա առաջնորդ Իոսիֆ Ստալինը։ Ուղիղ 100 տարի առաջ՝ 1922 թվականի հունիսին հեծանիվ վարող Կամոն բախվեց բեռնատարին։ Մինչև հիմա կասկածներ կան, որ դա նախօրոք ծրագրված և կազմակերպված սպանություն էր։ Սակայն անհերքելի ապացույցներ չկան։
ԲոլշևիկներըՎլադիմիր Լենինի գլխավորությամբ բանկերի և այլ պետական հիմնարկների կողոպուտն արդարացնում էին «էքսպրոպրիատորների էքսպրոպրիացիա» հնչեղ ու պատկառելի որակումով, այսինքն` ժողովրդից գողացվածը պետք է վերադարձնել ժողովրդին, ու թե դրա մեջ բացարձակ ոչ մի վատ բան չկա։ Մինչդեռ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որի կազմում էին նաև բոլշևիկները, նույնիսկ հատուկ որոշում էր ընդունել, ըստ որի, բանկերի կողոպուտն անթույլատրելի էր։ Բոլշևիկներն արձագանքում էին. «Կներե՛ք, իսկ առանց փողի ինչպե՞ս ենք հեղափոխություն անելու»։ Եվ Լենինը հանձնարարեց Թբիլիսյան բանկի կողոպուտը Կամոյին և Ստալինին։
Էքսպրոպրիատորների էքսպրոպրիատորը. թե ինչպես հայ հեղափոխականը կողոպտեց կայսրության բանկը
Գործողության մանրամասների քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ բանկի շենքից գումարի դուրսբերումը կապված է հսկայական ռիսկի հետ, որովհետև շենքը հուսալիորեն պաշտպանված էր։ Մնում էր մի տարբերակ՝ գողանալ փողը դրա տեղափոխման ժամանակ։ Առաջին երկու փորձերը ձախողվեցին դեռ չսկսված։ Նախ, պայթյուն տեղի ունեցավ ռումբի պատրաստման ընթացքում։ Հետո էլ՝ վերջին պահին անհետացան այն մարդիկ, որոնք խոստացել էին կողոպուտից հետո դուրս բերել հեղափոխականներին գաղտնի կածաններով։
Վերջապես հասունացավ հարմար պահը։ Հունիսի 13-ի առավոտյան Պետական բանկի Թիֆլիսի մասնաճյուղից դուրս եկավ այն ֆայտոնը, որի մեջ հաշվապահը դրել էր երկու պարկ՝ 350 հազար ռուբլի։ Եթե որևէ մեկին թվում է, թե այնքան էլ մեծ գումար չէ, ասեմ, որ հիմա դա կկազմեր ավելի քան 16 միլիոն դոլար։ Ուղեկցում էին մոտ 20 ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ, քանզի իշխանությունները տեղեկություն էին ստացել, որ կայարանի ճանապարհին հնարավոր է հարձակում։
Հեղափոխականները հավաքվել էին Էրիվանի հրապարակում գտնվող «Տիլիպուկուրի» գինետանը։ Հետագայում վկաներից մեկը՝ Դավիթ Սաղիրաշվիլին, որը գինետուն էր եկել մի բաժակ գինի կոնծելու, պատմել է. «Գինիս խմեցի և ուզում էի գնալ տուն, բայց դռան մոտ մի աժդահա տղամարդ դեմս փակեց ու բավական սիրալիր, բայց հրամայական տոնով ասաց. «Բատոնո՛, մնա այստեղ, նստիր, մեր հաշվին որքան ուզում ես կեր ու խմիր, բայց դուրս չգաս»։ Հասկացա, որ այս գինետանը բոլորին ներս են թողնում, բայց դուրս գնալ այլևս չեն թույլատրում»։
Շուտով երևաց փողով բեռնված ֆայտոնը։ Նրա ճանապարհը կտրեց մեկ այլ կառք, բայց դա այնքան էլ չանհանգստացրեց ոստիկաններին, որովհետև մեջը կոկիկ հագնված բանակային սպա էր։ Երբ ֆայտոնը ստիպված եղավ կանգնել հրապարակի կենտրոնում, գինետնից դուրս վազեցին հեղափոխականներն ու սկսեցին կրակել՝ միաժամանակ ինքնաշեն ռումբեր նետելով պահակախմբի ուղղությամբ։ Օգտվելով անսպասելի խառնաշփոթից` սպան արագորեն հանեց փողի պարկերը ֆայտոնից և գցելով դրանք իր կառքի մեջ` սլացավ փողոցով։ Այո՛, շատ ճիշտ եք, այդ սպան իրականում Կամոն էր։
Իզուր չէ, որ Ստալինը ժամանակին բարձր էր գնահատում Կամոյի դերասանական ունակությունները։ Երբ փողոցում նրան դեմ հանդիման դուրս եկան կողոպուտի վայր շտապող ոստիկանները ռոտմիստրի գլխավորությամբ, Կամոն իրեն չկորցրեց, վեր կացավ տեղից ու բղավեց. «Պարոնա՛յք, այնտեղ կողոպուտ է տեղի ունեցել, շտապե՛ք։ Ես փրկել եմ փողը և այն տեղ կհասցնեմ»։ Սպայի համարձակությամբ հիացած ռոտմիստրը պատիվ տվեց նրան և ենթակաների հետ վազեց դեպի հրապարակ։ Ասում են` մի քանի օր հետո այդ ռոտմիստրը, գիտակցելով, թե ինչ հեշտությամբ է իրեն խաբել Կամոն և չդիմանալով գործընկերների հեգնանքին, ինքնասպանություն է գործել։
Թե ինչ դեր է խաղացել այս գործողության ժամանակ Իոսիֆ Ստալինը, այդ մասին ամենատարբեր վարկածներն են շրջանառվում։ Ոմանք պնդում են, թե նա հենց հրապարակում էր և կրակում ու պայթուցիկ էր նետում ոստիկանների վրա։ Մյուսներն ասում են, թե նա պարզապես դիմացի շենքի պատուհանից հետևում էր դեպքերի ընթացքին, բայց զգուշանում էր և ոչինչ չէր ձեռնարկում։ Եվ կան նաև պատմաբաններ, որոնք համոզված են՝ Ստալինը ընդհանրապես դեպքի վայրում չի եղել։ Չի բացառվում, որ այլևս երբեք չի հաջողվի պարզել իրականությունը, ինչպես նաև հավաստի պատասխան ստանալ՝ արդյոք հենց Ստալի՞նն է դրանից 15 տարի անց կազմակերպել Կամոյի սպանությունը։
Генерал-майор Иван Агаянц  - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2021
Խորհրդային հետախուզության լեգենդը. Հովհաննես Աղայանցը Ստալինի վստահելի մարդն էր
Լրահոս
0