00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի հրամանն էր. Վարդազարյանը Ջհանգիրյանի հետ գաղտնի ձայնագրություն հրապարակեց

© Sputnik / Asatur YesayantsԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը
ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանը վստահեցնում է, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական հետապնդում չի իրականացվի, եթե նա հրաժարական տա։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը այսօր հրավիրված ասուլիսում գաղտնի ձայնագրություն հրապարակեց ու հայտարարեց, թե ունի ապացույց, որ իր դեմ կատարվող ամեն ինչ քաղաքական որոշում է, ու ԲԴԽ-ում իրեն զրկել են ապացույց ներկայացնելու իրավունքից։
Ըստ նրա՝ այդ ձայնագրությունից պարզ կդառնա, թե ինչու է ինքը դարձել թիրախ, թե ինչու է քաղաքական որոշում կայացվել, որ ինքը չպետք է աշխատի ԲԴԽ նախագահի պաշտոնում։
Ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։

«Ինձ 2021 թվականի փետրվարի 20-ին վարչապետի անունից փոխանցել են, որ պետք է հրաժարական տամ։ Ես ասել եմ, որ ինձ մինչև մարտի 1-ը ժամանակ է պետք, քանի որ պետք է գործուղվեմ Մոսկվա։ Բացի այդ ասել եմ, որ կհանդիպեմ վարչապետի հետ, որ իրենից լսեմ իմ հրաժարականի պահանջը, եթե այդպիսին կա, ոչ թե դա փոխանցի երրորդ անձի միջոցով»,- ասաց Վարդազարյանը։

Նրա խոսքով` իրեն ժամանակ էր տրված մինչև 2021 թվականի մարտի 1-ը։ Եվ ձայնագրությունում հենց այդ մասին է խոսվում, որ մինչև նշված ժամանակահատվածը Վարդազարյանի դեմ չպետք է որևէ քրգործ հարուցվի, եթե նա հրաժարական տա։ Հակառակ դեպքում, Ջհանգիրյանը «ոչինչ չի կարող երաշխավորել»։
Վարդազարյանը հավելեց, որ ձայնագրության բնօրինակը ո՛չ իր տանն է, ո՛չ ամառանոցում, ո՛չ էլ երկրում, այսինքն` իմաստ չունի, որ գան և իր տանը փնտրեն: Նա նաև նախազգուշացրեց, որ ձայնագրության մեջ ոչ նորմատիվային լեքսիկոն է օգտագործվում Ջհանգիրյանի կողմից, ինչի համար նախապես ներողություն խնդրեց:
Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտում է տեղի ունեցել. փաստաբան
Նշենք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումի հետ։
Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, ինչպես նաև ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։
ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հունիսի 23-ին՝ ժամը՝ 13.55-ին։
Լրահոս
0