Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Անդրադարձ է կատարվել թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը:
Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:
Հաղորդագրության համաձայն` նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել նիստը:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը:
Հավելենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հունիսի 21-ին:
Լրահոս
0