00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիլիկոնյան հովիտ՝ ուսանողի համար․ կրթություն ու ժամանց մոսկովյան տեխնիկական բուհում

© Photo : НИУ МИЭТ«Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» Ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ)
«Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» Ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ) - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
«Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» Ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ)
Բաժանորդագրվել
Զբաղվել գիտությամբ, շփվել համախոհների հետ և ամեն առավոտ վազել այգում․ հայտնի Սիլիկոնյան հովտի մթնոլորտն է հիշեցնում։ Այսպիսի վայրում սովորելը շատ դիմորդների երազանքն է:
«Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» Ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ)շրջանավարտ Էմիլ Ղահրամանյանի և համալսարանի ղեկավարության հետ փորձում ենք հասկանալ, թե ՀՀ-ից դիմորդները ինչպես կարող են ընդունվել առաջատար տեխնիկական համալսարաններից մեկը, և թե ինչպես է կազմակերպվում ուսանողական կյանքը ռուսական միկրոէլեկտրոնիկայի կենտրոնում:
Հայ դիմորդները ՄԷՏԻ ընդունվում են հեռակա կարգով։ Ինչպես և նախկին ԽՍՀՄ երկրներից ընդունվող երիտասարդները, հայրենակցի կարգավիճակի շնորհիվ նրանք հնարավորություն ունեն անվճար ընդունվել և կրթաթոշակ ստանալ։ Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել կրթության մասին փաստաթղթի բնօրինակը և գրանցման համաձայնությունը: Դա պետք է անել հունիսի 20-ից մինչև հուլիսի 10-ը:
© Photo : НИУ МИЭТ«Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» Ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ)շրջանավարտ Էմիլ Ղահրամանյանը
Выпускник НИУ МИЭТ (г. Москва) Эмиль Каграманян - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
«Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» Ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ)շրջանավարտ Էմիլ Ղահրամանյանը
Հայտնվելով համալսարանում՝ յուրաքանչյուր առաջին կուրսեցի ստանում է հոգեբանական աջակցություն և օգնություն բոլոր անհրաժեշտ հարցերում։ Այդ նպատակով ՄԷՏԻ-ում ստեղծվել է առաջնորդության համակարգ, որի շրջանակում բարձր կուրսեցիներն ամեն ինչ անում են, որպեսզի նոր ընդունվածներին օգնեն հարմարվել բուհին և քաղաքին:
«Համալսարանի մթնոլորտն ինձ միշտ ընտանեկան մթնոլորտ է հիշեցրել։ Տեղափոխվելը բարդ որոշում էր, բայց ես մեծ աջակցություն եմ ստացել բոլոր հարցերում` սկսած ռեկտորից, մինչև ամբիոնի աշխատակիցներ և ուսանողական քաղաքի վարչակազմ»,-նշում է Էմիլ Կագրամանյանը։
Համալսարանում սովորելուց հետո նա Կորեա տեղափոխվելու հրավեր է ստացել Samsung ընկերությունում աշխատելու համար։
© Photo : НИУ МИЭТ«Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» Ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ)շրջանավարտ Էմիլ Ղահրամանյանը
Выпускник НИУ МИЭТ (г. Москва) Эмиль Каграманян - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
«Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» Ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ)շրջանավարտ Էմիլ Ղահրամանյանը
«Ավարտելով ասպիրանտուրան և դասավանդումն ամբիոնում՝ ես ավելի քան 5 տարի աշխատել եմ Samsung-ում՝ սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված բյուրեղային համակարգերի նախագծման բաժնում։ 2011 թվականին նրանք մասնագետներ էին հավաքում ԱՊՀ-ի տարբեր երկրներից։ Ես անցա հարցազրույցը և ընդունվեցի։ Համալսարանում ստացած փորձն ու գիտական աստիճանը էական դեր են խաղացել այս հարցում»,- պատմեց Էմիլը։
ՄԷՏԻ-ում ուսանողներին առաջին իսկ տարվանից պատրաստում են գիտական գործունեության և տեխնոլոգիական առաջընթացի: Ավագ կուրսերում նրանք զբաղվում են սեփական մշակումներով և նույնիսկ դառնում են գործարարներ:
«Մեր խնդիրն է սովորողներին տեխնոլոգիական ձեռներեցության հիմք տալ։ Հնարավորությունները շատ են։ Ուսանողների հետ մենք գծում ենք երթուղին՝ գաղափարից մինչև պատրաստի նախագիծ»,- պատմում է «Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» ազգային հետազոտական համալսարանի միջազգային գործունեության և երիտասարդության հետ աշխատանքի գծով պրոռեկտոր Ալեքսանդր Բալաշովը:
© Photo : НИУ МИЭТ«Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» Ազգային հետազոտական համալսարանը (ՄԷՏԻ)
НИУ МИЭТ (г. Москва) - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
«Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» Ազգային հետազոտական համալսարանը (ՄԷՏԻ)
Երիտասարդ գիտնականների համար հասանելի է գիտական 37 ստորաբաժանում և լաբորատորիա, ինչպես նաև միկրոէլեկտրոնային համակարգերի նախագծման դիզայն-կենտրոնը: Ապագա ինժեներները համալսարանի ներսում աշխատում են բարձր տեխնոլոգիական սարքավորումների վրա և պրակտիկա են անցնում գործընկեր ձեռնարկությունների արտադրություններում: ՄԷՏԻ-ի նորարարական համալիրն այսօր լավագույններից մեկն է Ռուսաստանում։

«Մեր շրջանավարտները հիմնարար գիտելիքներով են օժտված, ուստի նրանք պահանջված են աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կան կիսահաղորդչային արտադրություններ, դիզայն-կենտրոններ, որոնք զբաղվում են բյուրեղի վրա ինտեգրալ սխեմաների և համակարգերի նախագծմամբ, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային սարքավորումներ արտադրելով»,- բացատրեց պրոռեկտորը:

Համալսարանում գործում է կարիերայի զարգացման կենտրոն, որտեղ ոչ միայն շրջանավարտներին, այլև ուսանողներին օգնում են ռեզյումե կազմել և աշխատանք գտնել: Այն մասնագիտությունները, որոնք երիտասարդները ստանում են ՄԷՏԻ-ում, հնարավորություն են տալիս աշխատելու հեռակա կամ նույնիսկ աշխարհի տարբեր երկրներում: Բուհի շրջանավարտները, ըստ համալսարանի ներկայացուցիչների, աշխատում են միջազգային ընկերություններում: Օրինակ` Microsoft-ում, Acer-ում և Synopsys-ում, որտեղ այսօր աշխատում է Էմիլը:
© Photo : НИУ МИЭТՄԷՏԻ-ի ուսանող
Студент в лаборатории НИУ МИЭТ (г. Москва) - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
ՄԷՏԻ-ի ուսանող
«Synopsys-ը ավտոմատացման և նախագծման համակարգերի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկն է։ Ներկայումս ես մենեջեր եմ. ղեկավարում եմ ինժեներական նախագծի կատարման ամբողջ ցիկլը»,- ասում է Էմիլը։
Ուսանողական տարիները հայտնագործությունների, ստեղծագործական թռիչքի և մշտական շարժման տարիներ են
«ՄԷՏԻ» Ազգային հետազոտական համալսարանում գերազանց պայմաններ են ստեղծվել ոչ միայն ժամանակակից կրթություն ստանալու և գիտական հետազոտություններ իրականացնելու, այլև սպորտով ու արվեստով զբաղվելու, անձի զարգացման, մտահորիզոնի ընդլայնման և օգտակար ու արդիական հմտություններ, այդ թվում՝ soft skills (ճկուն հմտություններ) ձեռք բերելու համար, որոնք բարձր են գնահատում ժամանակակից գործատուները։
Համալսարանը գտնվում է Մոսկվայի ամենականաչ վարչական շրջանում՝ Զելենոգրադում։ Անվտանգ ու հիանալի բարեկարգված տարածքում ապրելու, սովորելու և աշխատելու հնարավորությունն ամեն տարի հարյուրավոր արտերկրացի ուսանողների բերում է ՄԷՏԻ։ Համալսարանը բոլոր օտարերկրացի ուսանողներին կացարան է տրամադրում, իսկ 2023 թվականին նախատեսված է նոր հանրակացարանի բացումը համալսարանի դիմաց։
Լրահոս
0