00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խոսակցություններն արդեն անիմաստ են»․ Զախարովան՝ Լիտվայի գործողությունների մասին

© Григорий СысоевՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Պետերբուրգի XXV միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում հրավիրված ճեպազրույցում (հունիսի 15, 2022). Սանկտ Պետերբուրգ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Պետերբուրգի XXV միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում հրավիրված ճեպազրույցում (հունիսի 15, 2022). Սանկտ Պետերբուրգ - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է դեպի Կալինինգրադ բեռների տարանցումից Լիտվայի հրաժարվելու հետ կապված իրադրությունը:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Լիտվան պետք է հասկանա, որ Կալինինգրադ տարանցման վերաբերյալ Վիլնյուսի գործողությունները Մոսկվայի կողմից թշնամական որակելը նշանակում է, որ հիմա «խոսակցություններն արդեն անիմաստ են»։ Այս մասին «СоловьевLive»-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինձ թվում է, որ նա պետք է հասկանա գլխավորը. երբ ՌԴ-ն մյուս կողմի վերաբերյալ բառ է արտաբերում, նրա վարքը բնութագրելով որպես բացահայտ թշնամական, ապա այստեղ արդեն խոսակցություններն անիմաստ են, արդեն անիմաստ է ինչ-որ բանաձևեր հայտնագործել, որոնք կարող էին իրավիճակը շեղել և ձևացնել, թե խնդիրը գոյություն չունի»,- ասել է նա:

«Լիտվական երկաթուղիները» Կալինինգրադի երկաթուղուն տեղեկացրել է ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին: Մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտարարել է, որ Կալինինգրադի մարզի լաստանավային համալիրը կհաղթահարի Լիտվայով տարանցումը սահմանափակելու պատճառով առաջացած բեռների ավելացումը։

Լիտվայով Կալինինգրադի մարզ նավթամթերքի տեղափոխումը շարունակվում է, դրանց տարանցումը մինչև օգոստոսի 10-ը սահմանափակված չէ: Արգելքի տակ հայտնված ապրանքները տեղ կհասցնեն ջրային ճանապարհով, դրանք կվերաբաշխվեն ծովային փոխադրումների համար՝ հաշվի առնելով լաստանավերը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կալինինգրադի մարզի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Լիսկովը:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը հունիսի 20-ին հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է շտկի Կալինինգրադի շրջափակման հետ կապված իրավիճակը, կամ Ռուսաստանը ձեռքերն արձակված կլինեն՝ տարանցման հարցը ցանկացած միջոցներով լուծելու համար: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն Լիտվայի ձեռքով սկսում է ռուսական տարածաշրջանի շրջափակումը, դա ուղղակի ագրեսիա Է Ռուսաստանի դեմ, որը ստիպում է ինքնապաշտպանության դիմել։
Լրահոս
0