00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ի համար կարևորագույն խնդիրը պարենային անվտանգությունն է. Փաշինյան

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Բաժանորդագրվել
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Համաշխարհային նոր տեսական մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ-ի կարևորագույն խնդիրներից մեկը պարենային անվտանգության ապահովումն է։ Նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
«Ժամանակակից տնտեսական մարտահրավերների պայմաններում կարևորագույն խնդիրներից մեկն է մնում մեր երկրների պարենային անվտանգության ապահովումը։ Ներկա օբյեկտիվ պատճառներով համաշխարհային գյուղատնտեսական շուկայում առանձին գյուղմթերքների մատակարարումների սահմանափակումները կարող են բացասաբար ազդել ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության կայուն գործունեության ու ընդհանուր միության պարենային ապահովության վրա»,- ասաց նա։
Խնդիրներից խուսափելու համար Փաշինյանը գործընկերներին առաջարկեց դրանց դիմակայել կոլեկտիվ հիմունքներով` նվազագույնի հասցնելով պարենային ապրանքների դեֆիցիտի ծագման հավանականությունը։
Միության միասնական շուկայի կայացման համար Փաշինյանը հատկապես կարևորեց արտահանման ու ներմուծման նոր լոգիստիկ շղթաների ստեղծումը, ներմուծման փոխարինումը տեղական արտադրությամբ։

«Վերջին շրջանի ուսումնասիրությունները վկայում են, որ հիմնական խոչընդոտները, որոնց բախվում է բիզնեսը, համակարգված ու համաձայնեցված գրծողությունների ու կանոնների բացակայությունն է»,- ասաց ՀՀ վարչապետը։

Բելառուսի մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները։
Հայաստանի պատվիրակության կազմում է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հանդիպմանը նախատեսվում է դիտարկել Եվրասիական տրանսպորտային միջանցքների, ներառյալ` Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքներում ներառված ուղիների զարգացման հնարավորությունները։
Կքննարկվեն նաև ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման, բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության և ներմուծման փոխարինման հանձնաժողովի ստեղծումը, ԵԱՏՄ անդամ երկրների սպառողների պաշտպանության ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը։
Ռուսական ընկերությունները դիտարկում են ԵԱՏՄ երկրները շուկայի ընդլայնման համար
Հանդիպման օրակարգում ներառված են նաև էլեկտրոնային առևտրի, մաքսային համագործակցության, միջկառավարական խորհրդի նախկին հանձնարարականների կատարման և այլ հարցեր։
Միջկառավարական խորհրդի անդամներին կներկայացվեն ԵՏՀ 2021 թվականի հաշվետվությունները` մրցակցության կանոնների և ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակում նախագծերի իրականացման վերաբերյալ։
Լրահոս
0