00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը կրկին պատրաստվում է «մարտում հաղթել Ռուսաստանին»

© AP Photo / Ukrainian Presidential Press Office via APՎլադիմիր Զելենսկին դիմավորում է Բորիս Ջոնսոնին
Վլադիմիր Զելենսկին դիմավորում է Բորիս Ջոնսոնին - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Վլադիմիր Զելենսկին դիմավորում է Բորիս Ջոնսոնին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Հարկավոր է բանակը Եվրոպայում կրկին պատերազմի պատրաստել, խիստ անհրաժեշտ է ստեղծել բանակ, որն ունակ կլինի կռվել մեր դաշնակիցների հետ միասին և հաղթել Ռուսաստանին մարտում»։ Ո՞վ է պատրաստվում պատերազմել Ռուսաստանի դեմ։ Բրիտանական բանակի գլխավոր շտաբի նոր ղեկավար Պատրիկ Սանդերսը․ նրա հուշագիրը, որն իբր տպագրության համար նախատեսված չէր, հրապարակել է «Բի-Բի-Սի» կորպորացիան։ Գեներալի բանակը մեծ չէ՝ ընդամենը 73 հազար, բայց գոռոզամտությունը մեծ է։

Պյոտր Ակոպով

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ընդգծում է մեր հիմնական նպատակը՝ պաշտպանել Մեծ Բրիտանիան, պատրաստ լինել կռվել և հաղթել ցամաքային պատերազմներում և ամրապնդել Ռուսաստանի ագրեսիան ուժի կիրառման սպառնալիքով կանխելու մեր ունակությունը»։
Իրենց գոյության հարյուրամյակների ընթացքում Բրիտանիան ու Ռուսաստանը երկու անգամ են անմիջական պատերազմել իրար դեմ, և վերջին անգամ՝ Ղրիմի պատերազմում, հենց անգլիացիներն էին հարձակվել Ռուսաստանի վրա։
Իսկ հիմա, ստացվում է, Ռուսաստանը վերջապես ուժերը հավաքել է և պատրաստվում է հարձակվել Մեծ Բրիտանիայի վրա՞։ Ոչ, բայց չէ՞ որ նա ծրագրում է հարձակվել եվրոպական երկրների վրա, միապետական կղզու՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների վրա, այդ մասին յուրաքանչյուր անգլիացի դպրոցական գիտի։ Պատահական չէ վարչապետ Բորիս Ջոնսոնը Sunday Times-ում գրել․
«Մենք գիտենք, որ Պուտինը Ուկրաինան մասնատելուց հետո կանգ չէր առնի։ Հենց անցյալ շաբաթ նա իրեն համեմատեց Պետրոս Մեծի հետ և Ռուսաստանին վերագրեց ցանկացած տարածք «վերադարձնելու» հավերժական իրավունքը, եթե այնտեղ ինչ-որ ժամանակ «սլավոններ» են ապրել․ այդ դոկտրինը թույլ կտար նվաճել Եվրոպայի ընդարձակ տարածքներ, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պատկանող»։
Ջոնսոնի մտահանգումներում անցյալ ապառնի ոճը չպետք է շփոթեցնի․ այս բոլոր սարսափները Եվրոպային սպառնում են այն դեպքում, եթե այն չկարողանա կանխել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի բռնազավթումը։
Վարչապետի հոդվածն այդպես էլ կոչվում է․ «Մենք երբեք անվտանգ չենք լինի, եթե երես թեքենք խիզախ Ուկրաինայից»։ Մի էլ հարցրեք, թե Եվրոպայի և առավել ևս միապետական կղզու անվտանգության հետ ինչ կապ ունի Ռուսաստանի պատմության հերթական խառը ժամանակաշրջանի ավարտն ու միացյալ ժողովրդի վերամիավորումը․ նման բան ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ։
Եթե գեներալ Սանդերսը պարզապես գրում է այն մասին, որ «Ռուսաստանի ագրեսիան հանգեցրել է Եվրոպայում անվտանգության բացակայության նոր դարաշրջանի» և այդ պատճառով անհրաժեշտ է արագացնել բրիտանական բանակի արդիականացումը (որպեսզի այն կարողանա հաղթել Ռուսաստանին մայրցամաքային մարտում), ապա Ջոնսոնն ասում է. «Մենք և մեր դաշնակիցները կպաշտպանենք մեր անվտանգությունն այնպես, ինչպես և Ուկրաինայի անվտանգությունը, և աշխարհը կպաշտպանենք Պուտինի և մահաբեր երազանքներից և նրանց երազանքներից, ովքեր կարող են փորձել պատճենել դրանք»:
Այսինքն՝ նորից «սլավոնական Հիտլերն» է, որը սպառնում է ամբողջ աշխարհին, և ակնհայտ ակնարկ՝ Արևելքում նրան նմանակելու պատրաստվող Սի Ցզինպինի մասին։
Ինչպես Ֆուկույաման դարձավ Պուտինի «օգտակար ապուշը»
Այս բոլոր հմայախոսքերի իմաստը մեկն է․ անգլոսաքսերն Արևմուտքին նախապատրաստում են երկարամյա պատերազմի։ Այս մասին ուղղակիորեն հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը․
«Մենք պետք է պատրաստվենք, որ դա կարող է տարիներ տևել։ Մենք չպետք է դադարեցնենք Ուկրաինային մեր աջակցությունը։ Չնայած այն բանին, որ գինը կարող է բարձր լինել ոչ միայն ռազմական աջակցության, այլև էներգիայի և պարենի գների տեսանկյունից»:
Իսկ Ջոնսոնը Ուկրաինային օգնության չորս հիմնական ուղղություն է առաջարկում՝ զենք, ֆինանսներ, լոգիստիկա՝ արտահանման և հացահատիկի դուրսբերման համար, ընդգծելով, որ «այդ ամենը Մեծ Բրիտանիայի և մեր դաշնակիցների կողմից վճռական ջանքեր կպահանջի, որոնք ամիսներ ու տարիներ կտևեն»:
Այս ամբողջ օգնության նպատակը Մեծ Բրիտանիայի վարչապետն անվանում է «մեր ուկրաինացի բարեկամների ամրապնդումը, որպեսզի այս պատերազմն ավարտվի այն պայմաններով, որոնք շարադրել է նախագահ Զելենսկին»: Այսինքն, մենք պետք է հավատանք, որ Լոնդոնում ելնում են այն բանից, որ Ռուսաստանին մարտի դաշտում կարելի է հաղթել Ուկրաինայի ձեռքերո՞վ։
Որպեսզի Ուկրաինայում պատերազմի մի քանի տարվա ընթացքում բրիտանական բանակը կարողանա պատրաստվել մայրցամաքում հաջորդ մարտերում Ռուսաստանի նկատմամբ նոր հաղթանակների, հավանաբար այն ժամանակ, երբ Ուկրաինայում պարտված Ռուսաստանը հարձակվի Մերձբալթյան պետությունների կամ անմիջապես Լեհաստանի վրա՞: Որևէ մեկը կարո՞ղ է հավատալ ցինիկ բրիտանացիների նման տրամաբանությանը։
Գերմանական բանակ - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Ում է սպառնում Եվրոպայում ամենամեծ գերմանական բանակի հայտնվելը
Իհարկե ոչ։ Բրիտանիան չի պատրաստվում մայրցամաքում պատերազմի մեջ մտնել և առավել ևս չի հավատում, որ Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Բայց Բրիտանիայի առաջնորդները, ինչպես և Լեհաստանինը, տրամադրված են Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները առավելագույնս քանդելու, ոչ թե մոտակա տարիների, այլ մոտակա տասնամյակների համար։ Այդ նպատակով անհրաժեշտ է հնարավորինս շատ խառնել ամեն ինչ, այսինքն՝ ռուս-եվրոպական հարաբերություններում քանդել այն ամենը, ինչ հնարավոր է քանդել։ Ուստի որքան երկար տևեն մարտերն Ուկրաինայում, այնքան ավելի լավ կլինի Լոնդոնի համար։
Այնուամենայնիվ դեռ այնտեղ չեն հասել, որ գերմանացիներին վախեցնեն դեպի Բեռլին ռուսական արշավով, միաժամանակ գերմանացիներին վերջին բառերով վիրավորելով և վախկոտության համար մեղադրելով, բայց չէ՞ որ դրա համար գոյություն ունի Վարշավան և լեհ անմիտ ղեկավարները։
Իսկ Բրիտանիան ուզում է պարզապես այդ ամբողջ գործողության դիրիժորը լինել, լարելով իրավիճակը Եվրոպայում և բոլորին վախեցնելով ռուսական սպառնալիքով։ Հին կոմբինացիա է, բազմիցս օգտագործվել է նախորդ երկու հարյուր տարվա ընթացքում։ Այն ժամանակ այդ ռազմավարությունը Բրիտանիային հաջողություն էր բերում, թեկուզև վերջին երկու պատերազմների ընթացքում դրա պտուղներից օգտվեցին հիմնականում նրանց անդրօվկիանոսյան կրտսեր գործընկերները։
Այս անգամ Բրիտանիան արդեն այն բանակն ու նավատորմը չունի, բայց ունի Սիթիի հզորությունը և բարձրագույն դասի վերնախավ՝ գլոբալ կոմբինացիաների տոհմական փորձով։ Ճիշտ է, առիթն է մի քիչ թույլ․ ռուսները վերադարձնում են այն, ինչ իրենցն է և անգամ սադրիչ Լեհաստանին չեն սպառնում։ Ուրեմն կարելի է փորձել ուռճացնել սպառնալիքը։ Հո կարողացան ժամանակին վախեցնել Եվրոպային Կովկասում, Բալկաններում կամ անգամ Միջին Ասիայում ռուսների ներկայությամբ։
Բրիտանիայի համար հիմա իսկապես չափազանց շատ բան է դրված խաղասեղանին, և Լոնդոնը բարձրացնում է խաղադրույքները՝ առանց հետևանքների մասին մտածելու, ավելի ճիշտ՝ իրավիճակն իր համար միանշանակ շահեկան համարելով։ Բայց պատմությունը խարդախ բան է, և նրա կտրուկ շրջադարձի վրա, որտեղ մենք հենց հիմա ապրում ենք, պետք է սայլի ճիշտ կողմում հայտնվել, որ ուղիղ անիվների տակ չընկնես։
Լրահոս
0