Ավտովթար Երևանում. 29-ամյա երիտասարդ է մահացել

© Photo : official site of MES of RA Ավտովթար Մելքումովի փողոցում (հունիսի 21, 2022). Երևան
Ավտովթար Մելքումովի փողոցում (հունիսի 21, 2022). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և սյանը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Այս գիշեր ժամը 03:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 32/3 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ, հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և սյանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժածի և մեկ զոհի (Հ․ Ղ․, ծնված 1993 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Լրահոս
0