Եվրոպական պարադոքս. ձեռնունայն մնաց այն երկիրը, որն ամենաշատն էր ձգտում մտնել ԵՄ

© Sputnik / Алексей ВитвицкийՈւկրաինայի և ԵՄ–ի դրոշները
Ուկրաինայի և ԵՄ–ի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Ուկրաինայի և ԵՄ–ի դրոշները
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Եկեք անկեղծ լինենք։ Վրաստանը միանշանակ հայտարարեց իր եվրոպական կողմնորոշման մասին այն ժամանակ, երբ Ուկրաինան և Մոլդովան դեռ երկմտում էին՝ դեպի Արևմո՞ւտք գնալ, թե՞ դեպի Արևելք։
Այն ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ տարիներ անց՝ 2022 թվականի հունիսին, Եվրահանձնաժողովը կտա իր անսպասելի եզրակացությունը՝ Ուկրաինային և Մոլդովային շնորհել Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը թող բավարարվի, այսպես կոչված, «եվրոպական հեռանկարով», այսինքն՝ առայժմ սպասի դռներից դուրս։
Վերլուծաբանները, իհարկե, հիմա պնդում են, թե ոչ մի արտառոց բան էլ չի կատարվել՝ բա ի՞նչ էիք ուզում. Ուկրաինայում ռազմական գործողություններ են, Մոլդովան այդ գործողությունների անմիջական հարևանությամբ է, իսկ Վրաստանը, կներե՛ք, իսկի հայտնի էլ չէ՝ Եվրոպա՞ է, թե՞ ոչ։ Մանավանդ, որ Թբիլիսիի գործողություններն այնքան էլ չեն համընկնում Արևմուտքի սպասելիքներին։ Իսկ դա Բրույսելի համար արդեն շատ լուրջ պատճառ է ցանկացած երկրի մուտքը Եվրամիություն անորոշ ժամանակով սառեցնելու համար։ Օրինակ` Սերբիայի իշխանությունները դժվար թե դառնան Եվրամիության անդամ՝ մինչև չճանաչեն Կոսովոյի անկախությունը, թեև Կոսովոն որպես ինքնիշխան պետություն չեն ընդունում նաև որոշ եվրոպական երկրներ, ասենք, Իսպանիան։
Եվրոպական պարադոքս. ձեռնունայն մնաց հենց այն երկիրը, որն ամենից շատ էր ձգտում մտնել Եվրամիություն
Էստեղ ուրիշ, մինչևհիմամիշտգործածկարևորսկզբունքներեն խախտվել։ Հո առաջի՞ն անգամ չի ընդլայնվում Եվրամիությունը։ Ու անդամության թեկնածությունը հայցող պետության առջև մշտապես շատ որոշակի պայմաններ են դրվել՝ բնականաբար, պատերազմի մեջ ներգրավված չպիտի լինի, տարածքային վեճ չպիտի ունենա, էլ չեմ ասում կոռուպցիայի և այլ բացասական երևույթների դեմ արդյունավետ պայքարի մասին։ Հիմա տեսեք, թե տվյալ դեպքում ինչ է կատարվում։ Ուկրաինայում պատերազմական գործողությունները ոչ միայն չեն դադարում, այլև որոշ քաղաքագետների կարծիքով, կարող են բավական երկար տևել։ Մոլդովան ունի իր ներքին հակամարտությունը՝ Մերձդնեստրը, ու նաև մի՛մոռացեք, որ այդ երկիրը երբեք պաշտոնապես դուրս չի եկել ԱՊՀ-ից, այսինքն, մնում է նախկին խորհրդային հանրապետությունների ստեղծած այդ կազմակերպության լիիրավ անդամ։ Բայց, ինչպես համոզվում ենք՝ ո՛չ ռազմական գործողությունները, ո՛չ էլ ներքին հակամարտությունն այս երկու երկրների դեպքում բացարձակ չեն խրտնեցնումԲրյուսելին։
Ի դեպ, կոռուպցիայի դեմ պայքարում էլ Վրաստանը, ըստ միջազգային կազմակերպությունների, ավելի մեծ հաջողությունների է հասել, քան Ուկրաինան և Մոլդովան։ Սակայն հիմա էլ Եվրամիությունը պահանջել է բարեփոխել դատաիրավական և պետական կառավարման համակարգը։ Վրաստանի իշխանությունները սա շատ բնականոն են համարում` հիմնավորելով ՝ ուղղակի միանգամայն տարբեր մոտեցումներ են որդեգրվել. Ուկրաինային և Մոլդովային ասել են՝ թեկնածուի կարգավիճակ ենք շնորհում, որպեսզի արագացնեք բարեփոխումները, Թբիլիսիին, ընդհակառակը, հորդորում են արագացնել բարեփոխումները, որպեսզի թեկնածուի կարգավիճակ շնորհվի։
Իհարկե, ընդդիմախոսները նման բացատրությունները լիովին հերքում են և պնդում, որ իշխանությունները պարզապես ցանկանում են արդարացնել իրենց դիրքորոշումը և համոզել հանրությանը, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալն ամենաճիշտ քաղաքականությունն է, որը թույլ է տալիս ապահովել երկրի անվտանգությունը։
Իրականում, ասում են ընդդիմադիրները, Բրյուսելը շատ թափանցիկ կերպով ակնարկում է, որ Վրաստանի ներկա իշխանությունները պետք է հեռանան։ Դժվար է ասել, թե որքանով են իրականությանը համապատասխանում այս ենթադրությունները, սակայն մի բան կարելի է հաստատ կանխատեսել՝ առաջիկայում, մանավանդ այս շաբաթվա վերջին, երբ Եվրամիությունը վերջնականապես կհրապարակի իր որոշումը այս կամ այն երկրին թեկնածություն շնորհելու վերաբերյալ, հակակառավարական գործողությունները Թբիլիսիի կենտրոնում կսաստկանան, իսկ ղեկավարների հրաժարականի պահանջն ավելի ու ավելի հաճախ կհնչի։
Բայց այս դեպքում կարելի է հաջողությամբ կիրառել հայաստանյան փորձը, երբ իշխանությունները կա՛մ ընդհանրապես բանի տեղ չեն դնում հանրահավաքներն ու երթերը, կա՛մ անվերապահորեն իրենց աջակցող կայքերի միջոցով համոզում են հանրությանը, որ ցուցարարների թիվը, այսպես ասենք՝ «մեկ ու կես մարդուց դենը չի անցնում»։
Իրականում բոլորը շատ լավ հասկանում են՝ Եվրամիության անդամության թեկնածությունը դեռ ոչինչ չի նշանակում. օրինակ` Հյուսիսային Մակեդոնիան, նույնիսկ Եվրամիության պահանջով իր անունը փոխելուց հետո, շարունակում է լիիրավ անդամակցությանը սպասել 2005 թվականից։ Այնպես որ, երևի ճիշտ է կեսկատակ փաստել քաղաքագետներից մեկը՝ վերջին հաշվով, ի՞նչ նշանակություն ունի՝ թեկնածո՞ւ ես, թե՞ թեկնածության թեկնածու։
Եվրամիության տարբերանշանը՝ Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի շենքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի համար մահվան են մղում
Լրահոս
0