Գավառի մանկատան այգու տարածքում սրճարան կառուցելու դեպքով քրգործ է հարուցվել

© Sputnik / Asatur YesayantsՄանկատուն
Մանկատուն - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Մանկատուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Գավառի մանկատան այգու տարածքում մի մարդ սեփականության իրավունք է ձեռք բերել և սկսել գործունեություն ծավալել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Գավառի մանկատանը պատկանող այգու տարածքում սրճարան-ռեստորան կառուցելու դեպքով քրեական գործ է հարուցվել, տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Պարզվել է, որ 2011թ. և 2015թ. մանկատան 0.05 հա և 0.007 հա տարածքները պայմանագրերով մեկ տարի ժամկետով վարձակալության են տրամադրվել քաղաքացի Լ. Հ.-ին՝ մանկական սրճարան կառուցելու համար:
Միաժամանակ, 2011-ին էլ Գավառի համայնքապետը վարձակալին տրամադրել է շինթույլտվություն: Ավելին, 2013-ին վարձակալին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական այն դեպքում, երբ մանկատանը պատկանող հողամասի վրա կառուցված շինությունները չէին կարող հանդիսանալ նրա սեփականությունը:

«Պարզվել է նաև, որ Գավառի համայնքապետի կողմից նույն վարձակալին 2019-ին տրվել է «Այգի» սրճարան-ռեստորան օբյեկտի վերահատակագծման, գոյություն ունեցող ծածկի ապակեպատման և նոր դահլիճի, խոհանոցի ու հովհարածածկի կառուցման շինթույլտվություն՝ շինարարական աշխատանքները 168 օրում իրականացնելու պայմանով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սակայն մեկ տարի անց Լ. Հ.-ն դիմել է Գավառի ղեկավարին՝ խնդրելով երկարաձգել շինթույլտվության ժամկետը, և չնայած ժամկետներն անցած են եղել, համայնքապետը նոր շինթույլտվություն է տրամադրել։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը)։
Լրահոս
0