Պատրուշևը շուտափույթ պատասխան է խոստացել Վիլնյուսի որոշմանը

© Sputnik / Aram NersesyanՆիկոլայ Պատրուշև
Նիկոլայ Պատրուշև - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Վիլնյուսի կողմից Կալինինգրադի տրանսպորտային շրջափակում հայտարարելու ֆոնին Նիկոլայ Պատրուշևն այսօր խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում ազգային անվտանգության արդիական հարցերի շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը արագ պատասխան է խոստացել Կալինինգրադի տրանսպորտային շրջափակման մասին Վիլնյուսի որոշմանը:
Կալինինգրադում ընթացող խորհրդակցության ժամանակ նա արձանագրել է, որ մարզի տարածքում սահմանային ոլորտում իրավիճակը ձևավորվում է «Ռուսաստանի պետական սահմանի մոտ ՆԱՏՕ-ի ռազմական և հետախուզական ներկայության պայմաններում, ինչպես նաև Արևմուտքի աննախադեպ քաղաքական, տեղեկատվական և տնտեսական ճնշման ազդեցության ներքո»:
«Դրա վերջին օրինակը Լիտվայի կողմից, Արևմուտքի երկրների դրդմամբ, միջազգային իրավունքի և սկզբունքների խախտումով իր տարածքով ապրանքների մի մեծ խմբի՝ Կալինինգրադի մարզ տարանցումն արգելելն է։ Այդ օրինակը ցույց է տալիս, որ չի կարելի վստահել Արևմուտքի ոչ միայն բանավոր, այլև գրավոր հայտարարություններին։ Ռուսաստանը, անկասկած, կարձագանքի այդպիսի թշնամական գործողություններին։ Համապատասխան միջոցառումները մշակվում են միջգերատեսչական ձևաչափով և կընդունվեն ամենամոտ ժամանակներում։ Դրանց հետևանքները լուրջ բացասական ազդեցություն կունենան Լիտվայի բնակչության վրա»,-ընդգծել է նա։
Արևմուտքն ուզում է Եվրասիան վերածել խամաճիկային և միմյանց դեմ պայքարող երկրների. Պատրուշև
«Լիտվական երկաթուղիները» Կալինինգրադի երկաթուղուն տեղեկացրել է ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին: Մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտնել է, որ Կալինինգրադի մարզի լաստանավային համալիրը կհաղթահարի Լիտվայով տարանցումը սահմանափակելու պատճառով առաջացած բեռների ավելացումը։ Լիտվայով Կալինինգրադի մարզ նավթամթերքի տեղափոխումը շարունակվում է, դրանց տարանցումը մինչև օգոստոսի 10-ը սահմանափակված չէ։
Լրահոս
0