ՌԴ ԶՈւ-ն նմանը չունեցող Ս-500 համալիրներ է սկսել ստանալ. Պուտին

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանը շարունակելու է զարգացնել իր զինված ուժերը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն սկսել է «Պրոմեթեյ» Ս-500 համալիրներ ստանալ։ ՌԴ ռազմական ուսումնարանների շրջանավարտների հետ հանդիպմանը այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքը մեջբերում է «Ինտերֆաքսը»։
«Բացի մարտի դաշտում արդեն իսկ փորձարկված նոր զենքից, զորքը սկսել է աշխարհում նմանը չունեցող Ս-500 համալիրներ ստանալ», – հայտարարել է նախագահը։
Պուտինը հավելել է, որ ՌԴ–ն շարունակելու է զարգացնել իր զինված ուժերը, առաջնահերթ է լինելու բանակը նորագույն սպառազինությամբ համալրելը։
«Պրոմեթեյ» Ս-500–ը նոր սերնդի հեռահար զենիթահրթիռային համակարգ է, կարողանում է որսալ ոչ միայն բալիստիկ, այլև թևավոր հրթիռները։
Ս-500–ի մարտական հնարավորություններն էապես գերազանցում են մինչ այդ ստեղծված բոլոր զենիթահրթիռային համակարգերն ու համալիրները։
Լրահոս
0