Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Տեղեկատվական հոսքերից մինչև ռազմական իրավիճակներ. բուժաշխատողի այսօրվա դժվարությունները

Համավարակի ու պատերազմի ժամանակ հանրության աչքում բժիշկների հեղինակությունը վերականգնվեց
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Համաճարակաբան Արման Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բուժաշխատողի օրվան։
Ակնառու է, որ համավարակի ու պատերազմի ժամանակ հանրության աչքում բժիշկների հեղինակությունը բարձրացավ, վերջին իրադարձությունները վերաիմաստավորեցին սպիտակ խալաթի դերակատարությունը և բժիշկները սկսեցին գնահատվել ըստ արժանվույն։ Բուժաշխատողի օրվան հետ կապված Sputnik Արմենիայի հետ զրույցվում նման կարծիք հայտնեց համաճարակաբան Արման Բադալյանը։
«Բժշկի մասնագիտություն ընտրելիս միշտ պետք է գիտակցել, որ այն բավականին բարդ մասնագիտություն է, շատ դեպքերում կարող է լինել չգնահատված, կարելի է տարիների ընթացքում շատ բաների հասնել ու մի ակնթարթում վարկաբեկվել ի հայտ եկած որևէ խնդրի պատճառով և այդ պահին ոչ ոք չի հիշի, թե տվյալ բժիշկը նախկինում քանի կյանք է փրկել»,– ասաց համաճարակաբանը։
Բադալյանի կարծիքով` դժվարություններն օրեցօր շատանում են, որովհետև ի հայտ են եկել այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում երբևէ չեն եղել` սկսած տեղեկատվական հոսքերից, վերջացրած ռազմաքաղաքական իրավիճակներով։ Անհրաժեշտ է պատվով դուրս գալ փորձություններից։
«Հատկապես կանխարգելիչ բժշկության առումով այսօր կանգնած ենք մեծագույն խնդիրների առջև։ Բոլոր դասախոսությունների ու հանդիպումների ժամանակ նշում ենք, որ հանրային առողջապահական միջոցառումները վտանգված են, որովհետև կյանքի կոչումը, մասսայական քարոզն ունի պրոբլեմ, այսինքն` կա հրամցնելու խնդիր։ Ընդհանուր անկումային տրամադրությունների դեպքում մարդկանց ապատիան շատ մեծ է, բայց նույնիսկ նման պայմաններում մեզ համար չափազանց կարևոր է հիվանդությունների կանխարգելման խնդիրը»,– ասաց համաճարակաբանը։
Բադալյանի խոսքով` թեև այսօր քաղաքացիները բավականին տեղեկացված են, սակայն ինֆորմացիոն դաշտում մեծ բաժին է կազմում ապատեղեկատվությունը, ինչը բարդացնում է հանրային առողջապահական ոլորտի մասնագետների աշխատանքը, քանզի երբեմն բարդ է լինում նույնիսկ մասնավոր հարցերի բարձրաձայնումը։
Հիշեցնենք` Բուժաշխատողի օրը (բժշկական անձնակազմի օր) Խորհրդային Միությունում նշվում էր հունիսի 21-ին և մինչ օրս շարունակում է նշվել հետխորհրդային շատ երկրներում։
Լրահոս
0