00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թոշակների հետվճարի համար շուրջ 200 000 թոշակառուներ ստիպված կլինեն փոխել իրենց բանկերը

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցԹոշակառուն խանութում
Թոշակառուն խանութում - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Թոշակառուն խանութում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ բանկը փոխելու համար թոշակառուն բանկ գնալու կարիք չունի. բավական է այցելել մոտակա սոցապ բաժին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հուլիսի 1-ից կենսաթոշակներին ու նպաստներին անկանխիկ գործարքներից 10% հետվճար ստանալու համար կենսաթոշակառուների ու նպաստառուների գրեթե 50 տոկոսը կամ շուրջ 200 000 մարդ ստիպված կլինի փոխել բանկը, որտեղից կենսաթոշակ են ստանում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ կառավարության առաջարկած ծրագրին միացել են կենսաթոշակային համակարգում ընդգրկված 12 բանկերից միայն 3-ը` «ՎՏԲ Հայաստանը», «Արդշինբանկը» և «Հայբիզնեսբանկը»։
Բացի այդ, նրա խոսքով, ավելի քան 550 000 նպաստառուներից ու թոշակառուներից շուրջ 400 000-ն է օգտվում բանկային քարտերից։
Երևանցի կենսաթոշակառու տիկին Ռիման մեզ հետ զրույցում ասաց, որ 1-2 հազար դրամի համար բանկային քարտը փոխելու մտադրություն չունի։
«Ես իմ ամսական 47 000 դրամ թոշակից քարտով ընդամենը մի 10-20 հազար դրամի առևտուր եմ անում, այն էլ այն դեպքում, եթե դեռ գումար կանխիկացրած չեմ լինում։ Այսինքն` ստացվում է, որ ամսական ընդամենը 1-2 հազար դրամ եմ ավել ստանալու։ Ես մեծ կին եմ, էդքան հավես չունեմ գնամ սոցապ, գնամ բանկ, մի քարտը փակեմ, մյուսը` բացեմ»,– ասաց նա։
Մեր զրուցակից մեկ այլ թոշակառու` տիկին Հասմիկը, ճիշտ հակառակը, նշեց, որ մտադիր է օգտվել կառավարության ընձեռած, թեև փոքր, բայց հնարավորությունից։
«Միակ խնդիրն այն է, որ իմ սպասարկող բանկը ծրագրին չի միացել։ Հիմա ստիպված պիտի նոր բանկ ընտրեմ։ Բանկեր գնամ, սոցապ, այստեղ հերթ կանգնեմ, այնտեղ մի քանի ժամ կորցնեմ»,– ասաց թոշակառուն։
Երբ սոցապ փոխնախարարին փոխանցեցինք թոշակառուների այս մտահոգությունները, Դավիթ Խաչատրյանը վստահեցրեց, որ թոշակառուն բանկ գնալու կարիք չունի, բավական է այցելել մոտակա սոցապ բաժին։
«Եթե շահառուն ցանկություն ունի օգտվելու այս միջոցառումից, ու իրեն սպասարկող բանկը ծրագրին միացած բանկերի ցանկում չէ, հեշտությամբ կարող է փոխել իրեն սպասարկող բանկը` առանց իր բանկ այցելելու ու կենսաթոշակի քարտը փակելու։ Ուղղակի այցելում է մեր միասնական սոցիալական բաժին, դիմումով ընտրում է այդ երեք բանկերից իր նախընտրածը, որով այսուհետ ցանկանում է ստանալ իր կենսաթոշակը կամ նպաստը։ Մնացած բոլոր հարցերը միասնական սոցիալական ծառայությունը կլուծի։ Նախորդ սպասարկող բանկի հետ տեղեկատվության փոխանակում կկատարվի, որ այսուհետ կենսաթոշակն այդ բանկով չի փոխանցվի, իսկ նոր բանկին կտեղեկացվի, որ ավելացել է նոր հաճախորդ»,– ասաց փոխնախարարը։
Մի քանի օր անց շահառուին մնում է այցելել նոր բանկ ու ստանալ նոր կենսաթոշակային քարտը։
ԱԺ մեծամասնությունը միաձայն մերժեց ընդդիմության` թոշակներն ամեն տարի վերանայելու առաջարկը
Ծրագիրը մեկնարկում է հուլիսի 1-ից, Դավիթ Խաչատրյանը, սակայն, վստահեցնում է, որ չհասցնելու դեպքում, թոշակառուն կարող է դիմել նաև ավելի ուշ, պարզապես այդ դեպքում հետվճարային հաշվարկը կսկսվի ոչ թե հուլիսի 1-ից, այլ մասնակից բանկի քարտով առաջին անկանխիկ առևտուրն անելու պահից սկսած։
Ծրագրից օգտվելու մտադրություն ունեցող թոշակառուները մեկ այլ հարց էլ է հուզում. քարտով վճարումներ ընդունում են ոչ բոլոր խանութներում, ինչը, փաստորեն, նվազեցնելու է հաջորդ ամիս ստանալիք գումարի չափը։ Անկանխիկ վճարված յուրաքանչյուր 10 000 դրամի դիմաց թոշակառուն հաջորդ ամիս 1000 դրամ է ստանալու։ Բայց հետվճարի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը։ Այլ կերպ ասած` ծրագիրն աշխատելու է մինչև 50 000 անկանխիկ վճարման համար, դրանից ավելին արդեն չի փոխհատուցվելու։
Այն, որ ծրագրի մասնակիցները կարող են անկանխիկ վճարման հետ կապված խնդիրներ ունենալ, սոցապ փոխնախարարը չի բացառում, ասելով. «Մանրածախ վաճառքի կետերում pos-տերմինալները տեղադրվել են տնտեսվարող սուբյեկտի ցանկությամբ ու այդ նույն «ցանկությամբ» տնտեսվարողը կարող է հաճախորդին մերժել` տարբեր պատճառաբանությամբ կամ օբյեկտիվորեն` պատճառաբանելով, որ տերմինալը գնվում է տեխնիկապես անսարք վիճակում»։
Միաժամանակ, սակայն, Դավիթ Խաչատրյանը հիշեցնում է, որ անկանխիկ գործարքների մասին նոր կարգավորումներով հուլիսի 1-ից` հետվճարի ծրագրի մեկնարկի հետ միաժամանակ, ՀՀ բոլոր խանութները` բացառությամբ փոքրիկ կրպակների, պարտավոր են ունենալ քարտային վճարման սարքեր։ Այս պահանջը, փոխնախարարի դիտարկմամբ, տարածվում է հայաստանյան բոլոր խանութների` անգամ ամենափոքր գյուղի միակ խանութի վրա։
«Եթե կլինի մեկ տնտեսվարող սուբյեկտ, որը կմերժի քարտով վճարում ընդունելը, ըստ օրենքի, ենթակա է տուգանքի»,– ասաց նա։
Դավիթ Խաչատրյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչն է պատճառը, որ կենսաթոշակային համակարգում աշխատող 12 բանկերից միայն 3-ն են ցանկացել միանալ կառավարության առաջարկած նոր կարգին։
«Որքան էլ թվա, թե դա բանկին ձեռնտու գործարք է, բայց դա այդպես չէ։ Գիտենք, որ որպես կանոն chash back-երը 1-2 տոկոս հետվճար են ենթադրում, և այդ վճարները հիմնականում տրվում են վարկային քարտերին, որից բանկը նաև լրացուցիչ եկամուտ է ունենում։ Այս դեպքում դա բանկի համար զուտ ֆինանսական տեսանկյունից վնասաբեր գործարք է»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է ծրագրին միացած բանկերին, Խաչատրյանի դիտարկմամբ, նրանցից յուրաքանչյուրը նման սոցիալական պատասխանատվություն վերցնելու իր պատճառն ունի` սկսած նոր հաճախորդեր ներգրավելու ցանկությունից մինչև հանրությանը որպես կորպորատիվ պատասխանատվությամբ, պետության սոցիալ–տնտեսական կյանքում որոշակի դերակատարություն ունեցող բանկի վարկանիշով ներկայանալու գաղափարը։
Հիշեցնենք` ծրագրի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կառավարության մայիսի 13-ի նիստում` նշելով, որ ծրագիրը կնպաստի ոչ միայն անկանխիկ գործառնությունների խթանմանը, այլև կառավարության սոցիալական ծրագրերն առավել թիրախային դարձնելուն։
Հաջորդ նիստում` մայիսի 19-ին, կառավարությունն արդեն հաստատեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը։
Մեր երկրի «բրենդը ժողովրդավարությունն է», բայց աշխատավարձերը և թոշակները շատ խղճուկ են ախր
Լրահոս
0