00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Վրաստանում ճանապարհավճարի փոփոխությունը չի ազդել ՀՀ բեռնափոխադրումների ծավալների վրա

Վրաստանի ճանապարհներից օգտվելու արժեքի փոփոխությունը չի ազդել մեր բեռնափոխադրումների ծավալների վրա
Բաժանորդագրվել
«Ապավեն» միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման ժամանակ ճանապարհներից օգտվելու արժեքի փոփոխման խնդրին։
Ամենասկզբում, երբ սահմանվեց ճանապարհային ենթակառուցվածքներից օգտվելու 200 լարիի չափով հարկը, մեկ լարին արժեր մոտ մեկուկես դոլար, դեռ այն ժամանակ մենք վճարում էինք 120 դոլարին համարժեք գումար մեկ տրանսպորտային միջոցի համար։ Անցավ տասնհինգ տարի, այդ ընթացքում լարին հետզհետե արժեզրկվեց, և արդյունքում վրացական կողմը վերականգնեց այն թիվը, որն ի սկզբանե կար, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։
Նշենք, որ Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել բեռնատարների տարանցման ժամանակ ճանապարհներից օգտվելու արժեքը 200-ից մինչև 350 լարի (68 դոլարից մինչև 120 դոլար) բարձրացնելու մասին: Համապատասխան որոշումը, որը հրապարակվել է Վրաստանի Օրենսդրական տեղեկատուի կայքում, ուժի մեջ է մտել հունիսի 20-ից:
«Վրաստանի ճանապարհներից օգտվելու արժեքի փոփոխությունը որևէ կերպ չի ազդել մեր բեռնափոխադրումների ծավալների վրա և չի կարող ազդել այն պարզ պատճառով, որ մենք բիզնես պլանում հենց ամենասկզբից նախատեսել էինք 120 դոլար որպես ճանապարհից օգտվելու սակագին։ Այդուհանդերձ հիմա կա լրացուցիչ 3 դոլարի տարբերություն մեկ տոննա բեռի համար, որը, ըստ էության, զգալի թանկացում չէ»,– ասաց Աղաջանյանը։
Նա մատնանշեց այլ խնդիր, որն ավելի է մտահոգում հայ բեռնափոխադրողներին։ Ըստ այդմ` 50 լարիով թանկացել է Վրաստանում բեռնատար մեքենաների կայանման տեղի համար սահմանված վարձավճարը։ Տերմինալներում բեռնատարները մնում են մինչև սահմանային անցում իրականացնելը, և հիմա դրանք կայանելու համար վարորդները պետք է վճարեն 80 լարի։ Աղաջանյանի դիտարկմամբ, հարյուրավոր մեքենաներ օգտվում են կայանման տեղերից` վճարելով հազարավոր դոլարներ, դա կարելի է տեսնել նաև GPS համակարգով, մինչդեռ մեր հարկային տեսչության համար այդ համակարգը հիմք չէ, պետք է ներկայացնել հաշիվ–ֆակտուրա։
«Կայանման տերմինալներից օգտվելու վարձավճարի փոփոխությունը մեզ համար էական թանկացում է, բայց պրոբլեմը դրանով չի սահմանափակվում։ Վրաստանի կայանատեղիներում վարորդների տված գումարը ՀՀ հարկային տեսչությունը որպես ծախս չի ընդունում` հիմնավորելով, որ դրա համար հաշիվ դուրս չեն գրել։ Պարզվում է, որ կայանման յուրաքանչյուր տեղի համար հիմա էլ պետք է առանձին հաշիվ ներկայացվի»,– ասաց «Ապավեն» ընկերության գործադիր տնօրենը։
Աղաջանյանն այդուհանդերձ նշեց նաև, որ վրացական կողմի իրականացրած ճանապարհաշինարարական աշխատանքները, դրանցում ներդրված հսկայական գումարները համարժեք են ենթակառուցվածքների որակին։

«Վերջին տասնամյակում իսկապես արվել են լուրջ, նախանձելի ներդրումներ, վրացական քաղաքները շրջանցող հրաշալի ճանապարհներ են կառուցվել, որոնց վրա մեր մեքենաները քիչ են տանջվում։ Վերին Լարսում ավելի քան 500 միլիոն դոլարի վարկային ծրագիր է իրականացվում, և եթե վերանորոգվեն Սուրամի թունելն ու Լարսի անցակետը, մեզ համար ճանապարհն ավելի կհեշտանա»,– ասաց Աղաջանյանը։

Նշենք, որ Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման ժամանակ ճանապարհներից օգտվելու արժեքի վերաբերյալ այդ երկրի կառավարության որոշումը տուրքի վճարումից ազատում է սոսկ այն ավտոմեքենաները, որոնք բեռի փոխադրում են իրականացնում ծովային նավահանգստից մինչև մաքսային վերահսկողության մերձակա գոտի՝ 10 կիլոմետր հեռավորության վրա և հետադարձ ուղղությամբ:
Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով` օրական ավելի քան 900 բեռնատար ավտոմոբիլ է կտրում-անցնում Վրաստանի տարածքը: 2021 թվականին վրացական ճանապարհներից օգտվել է 332 հազար բեռնատար, որոնք 66,4 միլիոն լարի (շուրջ 23 միլիոն դոլար) են վճարել պետական գանձարան: Ավելի քան 88 հազար ավտոմեքենա բեռ է փոխադրել Հայաստան, 66 367-ն՝ Ադրբեջան, 41 425-ը՝ Թուրքիա։
Լրահոս
0