ԱՄՆ-ն թույլ չի տվել հատուկ չվերթի ժամանումը Ռուսաստանից. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Алексей Куденко / Անցնել ֆոտոբանկՌԴ ԱԳՆ շենքը
ՌԴ ԱԳՆ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են նաև, որ ամերիկյան կողմի այդ քայլն անպատասխան չի մնա:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն չի թույլատրել Ռուսաստանի պետական ավիացիայի հատուկ չվերթի ժամանումը՝ արտասահմանյան կառույցների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին դուրս բերելու համար։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ամերիկյան կողմը շարունակում է համակարգված կերպով քանդել երկկողմ հարաբերությունները, որոնք առանց այդ էլ անմխիթար վիճակում են։ Վաշինգտոնն աչքի է ընկել մեր երկրի նկատմամբ հերթական թշնամական քայլով՝ ԱՄՆ ժամանելու թույլտվություն չտալով Ռուսաստանի պետավիացիայի հատուկ չվերթին, որը պետք է հայրենիք տեղափոխեր ռուսական արտասահմանյան կառույցների աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին»,- ասված Է հայտարարության մեջ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են նաև, որ ամերիկյան կողմի այդ քայլն անպատասխան չի մնա:
ՌԴ ԱԳՆ-ում փոխանցել են, որ ռուսական հատուկ ինքնաթիռի մուտքը մերժելու դեպքում անխուսափելիորեն կհետևեն հակազդեցություններ, այդ թվում՝ ոչ համարժեք բնույթի:
Լրահոս
0