Անձրևները հեղեղել են ադրբեջանական գյուղը. մեքենաները «լողում» են փողոցներում

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Գյուղական ճանապարհներն անանցանելի են, տուժել է տեղի դպրոցը։
Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղը խնդիրներ է առաջացրել Ադրբեջանի Գերանբոյի շրջանում: Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ տեղատարափ անձրևները օրվա երկրորդ կեսին անանցանելի են դարձրել լեռնային տեղանքում գտնվող Աշաղի Աղջակենդ բնակավայրի փողոցները:
Ջրի հոսքն այնքան ուժեղ է, որ մեքենաներին քշում–տանում է։ Ավելին, հեղեղի պատճառով մեքենաներն իրար են բախվում։ Հեղեղվել են նաև բակերը։ Տուժել է տեղի դպրոցը, իսկ գյուղական ճանապարհներն անանցանելի են։ Հեղեղից տեղի բնակիչներին հասցված վնասի չափը գնահատվում է։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, որոնք փորձում են հեղեղի հետևանքները վերացնել:
Լրահոս
0