https://armeniasputnik.am/20220622/hajastani-ev-adrbejani-sahmanazatman-harcervov-handznazhvoghvovi-nisty-kanckacvi-mvoskvajum-43957088.html
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստը կանցկացվի Մոսկվայում
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստը կանցկացվի Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով հայ զինվորի մահը, խոսել է սահմանին կայունության ու անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտության... 22.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-22T14:03+0400
2022-06-22T14:03+0400
2022-06-22T14:05+0400
մարիա զախարովա
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
ռուսաստան
հայաստան
ադրբեջան
դելիմիտացիա
դեմարկացիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը շուտով տեղի կունենա Մոսկվայում։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ամենամոտ ժամանակներս Մոսկվայում անցկացնել սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը, ինչի մասին կողմերը պայմանավորվել են մայիսի 24-ին:Միաժամանակ կարևոր է քայլեր ձեռնարկել սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես և արձանագրված է երեք երկրների առաջնորդների հայտարարության մեջ։ Մասնավորապես՝ Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ։Զախարովան խոսել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման մասինՀիշեցնենք, որ հունիսի 19-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող էր զոհվել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մարիա զախարովա, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ռուսաստան, հայաստան, ադրբեջան, դելիմիտացիա, դեմարկացիա
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստը կանցկացվի Մոսկվայում
14:03 22.06.2022 (Թարմացված է: 14:05 22.06.2022) ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով հայ զինվորի մահը, խոսել է սահմանին կայունության ու անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտության մասին:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը շուտով տեղի կունենա Մոսկվայում։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը, ծագող խնդիրները հաստատում են սահմանի սահմանազատման հանձնաժողովի պլանային ու կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը», - ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողի մահը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ամենամոտ ժամանակներս Մոսկվայում անցկացնել սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը, ինչի մասին կողմերը պայմանավորվել են մայիսի 24-ին:
Միաժամանակ կարևոր է քայլեր ձեռնարկել սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես և արձանագրված է երեք երկրների առաջնորդների հայտարարության մեջ։ Մասնավորապես՝ Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող էր զոհվել։