ՀՀ քաղաքացիություն ստանալու նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծացել է. Խաչատուրյան

© Photo : official site of the President of RAՀարցազրույց ՀՀ նախագահ Վագահն Խաչատուրյանի հետ
Հարցազրույց ՀՀ նախագահ Վագահն Խաչատուրյանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
Հարցազրույց ՀՀ նախագահ Վագահն Խաչատուրյանի հետ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նախագահը նշում է` շատերն ուզում են նաև ճշտել, թե ինչպես կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ. նման դիմումներ կան ուղղված անձամբ ՀՀ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիություն ստանալու նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծացել է։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց ՀՀ նախագահ Վագահն Խաչատուրյանը։
«Համեմատություն չեմ կարող անել, սակայն կառավարության կողմից մեծ թվով առաջարկություններ են գալիս, դա կա։ Չգիտեմ նախորդ տարիներին ինչպես է եղել, և խնդրել եմ, որպեսզի մոնիթորինգ անեն»,–ասաց Խաչատուրյանը։
Նրա խոսքով` շատերն ուզում են նաև ճշտել, թե ինչպես կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ, և նման դիմումները շատ են։ Նախագահի խոսքով` կան նաև նման հարցերով դիմումներ անձամբ իրեն ուղղված։ Սա, ըստ Խաչատուրյանի, փաստում է այն մասին, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ ՀՀ քաղաքացիություն ստանալու նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծացել է։
Լրահոս
0