Ինչո՞ւ է իջեցվել պատերազմի մասնակիցների հաշմանդամության կարգը. պատասխանատուների արձագանքը

© Sputnik / Asatur YesayantsԱրցախյան 44–օրյա պատերազմի մասնակիցներից մեկը քայլում է պրոթեզներով
Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակիցներից մեկը քայլում է պրոթեզներով - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Վերջին 5 ամսում 440 զինհաշմանդամ բժշկասոցիալական փորձաքննություն է անցել. 120–ի մոտ հաշմանդամություն չի սահմանվել, իսկ 80–ի սահմանված հաշմանդամության ժամկետը լրացել է, բայց դեռ չեն դիմել ծառայությանը։ Ոլորտի փոփոխությունը պարզաբանում է պատասխանատու պաշտոնյան։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Եթե 44–օրյա պատերազմի մասնակիցը, որը զրկվել է վերջույթներից, պրոթեզավորվել է և կարողանում է տեղաշարժվել պրոթեզով, դա հենաշարժողական ֆունկցիայի չափավոր խանգարում է և համապատասխանում է երրորդ խմբի հաշմանդամությանը` անժամկետ։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը` անդրադառնալով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ծնողների բողոքներին։
Նշենք, որ 44–օրյա պատերազմում վիրավորում ստացած տղաներից շատերի հաշմանդամության կարգը փորձաքննության արդյունքում իջեցվել է, որոշ մասն էլ ուղղակի զրկվել են կարգից։ Սա բողոքի ալիք է բարձրացրել տղաների հարազատների շրջանում, այնինչ Եգանյանը պնդում է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի փորձաքննությունների ժամանակ կայացվել է որոշում, որը համապատասխանում է չափորոշիչներին։

«Նախորդ տարի առանց պրոթեզի այդ անձինք տեղաշարժվում էին քայլակներով կամ սայլակներով, և մեծամասամբ նրանց մոտ սահմանվեց 2–րդ խմբի հաշմանդամություն, որպեսզի մարդիկ մեկ տարվա ընթացքում օգտվելով վերականգնողական բուժումից, պրոթեզավորումից, կարողանան վերականգնվել և հասնել մի իրավիճակի, որը կհամապատասխանի իրենց հիմնական հաշմանդամության խմբին»,–ասաց նա։

Եգանյանի խոսքով` ստորին վերջույթի ամպուտացիաները, օրինակ, մինչև ազդրի միջին մակարդակը եթե հնարավոր է պրոթեզավորում իրականացնել, համարվում է հենաշարժողական ֆունկցիայի չափավոր խանգարում, այսինքն` դժվարությամբ տեղաշարժվելու կարողություն։
ՀՀ միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում գրեթե ամեն օր 15 բժիշկների խումբն իրականացնում է բժշկասոցիալական փորձաքննություն։
Տարեկան փորձաքննությունների քանակը՝ ինչպես առաջնային, այնպես էլ կրկնակի փորձաքննության դեպքում, միասին կազմում է մոտ 53.000։
Կռվում ենք պրոթեզներով. հայր և որդի կատակում են ու փորձում ապրել ինչպես նախկինում
Եգանյանը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանցից մոտ 2000-ը փորձաքննվել են 2021 թվականին, որի արդյունքում մոտ 1500 անձի մոտ սահմանվել է հաշմանդամություն, 112-ի մոտ` առաջին խմբի հաշմանդամություն` 2 տարի ժամկետով, ևս 396 անձի մոտ սահմանվել է 2-րդ խմբի հաշմանդամություն և մոտ 980-ի մոտ` 3-րդ խմբի հաշմանդամություն (Երկրորդ և երրորդ խմբերի դեպքում ժամկետը մեկ տարի է)։ Առաջին փորձաքննության ժամանակ 102 անձի հաշմանդամությունը սահմանվել է անժամկետ, քանի որ դիտվել է վերականգնման հեռանկարի բացակայություն։
2022 թվականի փետրվարի 1-ից մինչ օրս իրականացվել է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 440 անձանց բժշկասոցիալական փորձաքննություն։ Այս թիվն անընդհատ կարող է փոփոխվել։ Նշված անձանցից 183-ի մոտ սահմանվել է երրորդ խմբի հաշմանդամություն, 60 անձի մոտ` երկրորդ խմբի, մնացած դեպքերում, հաշմանդամությունը 2-րդից իջեցվել է 3-րդ խումբ կամ չի սահմանվել։ Այսինքն, 120 անձի մոտ հաշմանդամություն չի սահմանվել։ Եվս 80 անձի սահմանված հաշմանդամության ժամկետը լրացել է, բայց դեռ չեն դիմել ծառայությանը։
Նշենք, որ ՀՀ-ում բժշկասոցիալական փորձաքննության գործընթացն իրականացնում է Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչությանը։
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան
Վարչության գործառույթները 2-ն են` իրականացնել բժշկասոցիալական փորձաքննություն և իրականացնել աջակցող միջոցների համար պետական հավաստագրերի տրամադրման գործընթաց։
Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում կոնկրետ նշված է, թե անձը երբ կարող է դիմել բժշկասոցիալական փորձաքննության։
Գործում են նաև բողոքարկման և վերահսկողության կարգով փորձաքննությունների գործընթացներ։
Այդ դեպքերում իրավասու պետական մարմինը ինքն է նախաձեռնում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու հարցը, երբ, օրինակ, հաշմանդամության խմբի և անձի փաստաթղթերի միջև անհամապատասխանություններ կան։
Լրահոս
0