Խնդիրները երկկողմանի ձևով են լուծվում․ Զախարովան` Բաքվում ՌԻԱ Նովոստիի արգելափակման մասին

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել ֆոտոբանկՌԻԱ Նովոստիի տարբերանշանը
ՌԻԱ Նովոստիի տարբերանշանը - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ նման նախադեպերը հնարավորինս քիչ կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Խնդիրները երկկողմանի կարգով են լուծվում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանում ՌԻԱ Նովոստիի կայքի արգելափակումը:
«Ես միշտ ելնում եմ նրանից, որ զանգվածային լրատվամիջոցների ու դրանց գործունեության հարցերը պետք է լուծվեն երկու հիմնարար բաների հիման վրա՝ համապատասխանություն օրենքին ու խոսքի ազատության և լրագրողների իրավունքների նկատմամբ հարգանք, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում», – նշել է Զախարովան:
Նրա խոսքով՝ գոյություն ունեցող և առաջացող խնդիրները Մոսկվան լուծում է գործընկերների հետ երկկողմանի ձևաչափով: Նա հույս է հայտնել, որ նման նախադեպերը հնարավորինս քիչ կլինեն։
«Ուզում ենք զարգացնել մեր հարաբերությունները նաև մեդիաոլորտում՝ ելնելով ֆեյքերին, ապատեղեկատվությանը հակազդելու ընդհանուր անհրաժեշտությունից։ Մենք աշխարհի բոլոր երկրների հետ միասին հավաքական հիմունքներով և ելնելով նշված սկզբունքներից, լուծելու բան ունենք»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ Ադրբեջանում Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի հրապարակման պատճառով արգելափակել էին ռուսական պետական գործակալության կայքը: Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ՌԻԱ Նովոստիին Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները տարածելու մեջ:
Արտակ Բեգլարյան - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2022
Ինչի՞ց են վախենում Ադրբեջանում. Բեգլարյանն անդրադարձել է ՌԻԱ Նովոստիի արգելափակմանը
Լրահոս
0