00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քյարամյանը շահագրգռված է այս քրգործի ելքով». զոհվածի հորեղբայրը հրաժարվել է հարցաքննվել

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Գալեյան
Արթուր Գալեյան - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
Արթուր Գալեյան
Բաժանորդագրվել
Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանի փաստաբանը պատրաստվում է քրգործով քննիչին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեն պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին, այսօր լրացուցիչ հարցաքննության էր կանչել։ ՔԿ–ի առջև լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Մայիսի 18-ին ռազմական ոստիկանությունը ձերբակալել էր Մխիթար Գալեյանի հորն ու հորեղբորը` ՊՆ N զորամասի տարածք մուտք գործելու համար։ Նրանց կալանավորելու միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատարանը մերժել էր այն։ Այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները քննչական կոմիտեի առջև են հավաքվել` ի աջակցություն Գալեյանի։
«Քրգործով քննիչը շատ լավ մարդ է, սակայն նա որքան էլ ազնիվ լինի, չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել, քանի որ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանն ասել է, որ իր անմիջական վերահսկողության տակ է այս գործը։ Այսօր այդ հիմքով հրաժարվել ենք քննչական գործողություններին մասնակցելուց, և երկու օրվա ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն պետք է ներկայացնենք քննիչին»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` քննիչը հայտնել է, որ քրեական գործը զինվորական քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է ՔԿ։ Իսկ հարցին, թե որն է դրա պատճառը, քննիչը պատասխանել է, թե իրեն հայտնի չէ։ Դրանից փաստաբանը ենթադրում է, որ գործի տեղափոխման պատճառը չի կարող իրավական լինել։
«Արգիշտի Քյարամյանը զոհվածների ծնողների հետ հանդիպման ժամանակ արտահայտություններ արեց, որից ենթադրում ենք, որ նա շահագրգռված է այս գործի ելքով։ Ուստի քրգործը ՔԿ տեղափոխելով` նպատակ են հետապնդում ցանկալի արդյունքի հասնել, այսինքն` մեղադրական եզրակացությամբ քրգործն ուղարկել դատարան»,–ասաց Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ այս քրեական գործով անօրինական քրեական հետապնդում է իրականացվում, և դա շարունակելը հանցագործության հատկանիշներ կպարունակի, ուստի պաշտպանյալների հետ կքննարկի նաև այս հարցը և անհրաժեշտության դեպքում այդ հարցով հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն։
Հիշեցնենք, որ ՔԿ հաղորդագրության համաձայն` Գալեյան եղբայրները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը մայիսի 17-ին` ժամը 14:05-ին, սահմանված կարգի խախտմամբ մուտք են գործել ՊՆ N զորամասի տարածք։ Նրանք չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:
Լրահոս
0