00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սննդային ոլորտի գանձարան․ ի՞նչն է հետաքրքրում Ուդմուրտիայի գործարարներին Հայաստանում

© Sputnik / Andranik Ghazaryan«Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» համաժողով
«Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» համաժողով - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
«Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» համաժողով
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի ներդրողներին շարունակում է հետաքրքրել հայկական ձեռնարկությունների հետ համագործակցությունը, հատկապես այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների համապատկերում։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանը հարմար հարթակ է ռուսական բիզնեսի համար, որը Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում բախվել է ներմուծման փոխարինման խնդրին։ Ավելին` ՌԴ գործարարները դիտարկում են եթե ոչ Հայաստան տեղափոխվելու, ապա հայկական ընկերությունների հետ համատեղ նախագծեր իրականացնելու հարցը։
Այդ նպատակով Ուդմուրտիայից գործարարների ներկայացուցչական պատվիրակություն է եկել Հայաստան։ Ձեռնարկատերերը ծրագրում են պայմանագրերի կնքել և իրագործել առաջադրված խնդիրները։
ՀՀ-ն հնարավորությունների երկիր է. բացվել է «Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» համաժողովը

Համագործակցության տարբերակներ

Հայաստանն իսկական գանձարան է սննդային ոլորտում աշխատող ընկերությունների համար, քանի որ մեր երկրում էկոլոգիապես մաքուր և որակյալ միրգ ու բանջարեղեն է աճեցվում։ Դրանում համոզված է «ԱՅԹԻ ԼԱԲՐՈՒՄ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սոկովիկովը։
© Sputnik / Andranik GhazaryanԵվգենի Սոկովիկով
Гендиректор ООО АЙТИ ЛАБРУМ Евгений Соковиков на бизнес-форуме Армения и Удмуртия։ Doing Business (22 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
Եվգենի Սոկովիկով
Նա նշեց, որ արդեն համագործակցության շուրջ պայմանավորվածություններ կան հայկական երկու ընկերությունների հետ, մեկը՝ սննդի, մյուսը՝ ՏՏ ոլորտում։ Առաջին դեպքում խոսքը միրգ-բանջարեղենի վերամշակման մասին է, ուստի հայկական արտադրանքը կարող է հետաքրքրել իրենց։ Երկրորդ դեպքում խոսքը վերաբերում է ծրագրային ապահովման մշակմանը, որը մանրածախ վաճառքով զբաղվող ընկերություններին թույլ կտա բացառել ներքին ծախսերը։
Գործարարը հավելեց, որ ընկերությունը բաց է ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման համար։ Բացի այդ, ձեռնարկությունը դիտարկում է Հայաստանում համատեղ արտադրության բացելու և իր տեխնոլոգիաները տեղակայելու տարբերակը։ Չի բացառվում նաև հայկական ապրանքանիշի ներքո համագործակցությունը։
© Sputnik / Andranik Ghazaryan«Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» համաժողովի մասնակիցներ
Участники бизнес-форума Армения и Удмуртия։ Doing Business (22 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
«Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» համաժողովի մասնակիցներ

Հումքային ապրանքներ

«Կոմոս Գրուպ» ՍՊԸ-ի արտահանման բաժնի պետ Վասիլի Կուրգանովը խոստովանեց, որ իրենց ընկերությունը հայաստանյան շուկա դուրս գալու փորձ արդեն ունի: Նախկինում փորձել են պաղպաղակ արտահանել, բայց չի ստացվել, և հիմա ընկերությունը նախատեսում է այլ ուղղություններով պայմանագրեր կնքել:
© Sputnik / Andranik GhazaryanՈւդմուրտական արտադրանք
Удмуртская пищевая продукция, представленная на бизнес-форуме Армения и Удмуртия։ Doing Business (22 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
Ուդմուրտական արտադրանք
«Հայաստանը վաղուց ենք դիտարկում, բարեկամական երկրի հետ փոխգործակցության մեծ ներուժ կա։ Մենք շատ ընդհանրություններ, ընդհանուր արժեքներ ունենք։ Հուսով ենք, որ մեր ապրանքանիշները, որոնք լայնորեն հայտնի են Ռուսաստանում, դրական արձագանք կստանան»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կուրգանովը։
Համագործակցությանը նպաստում է միասնական եվրասիական տարածքը, տուրքերի բացակայությունը։ Նա հուսով է, որ բիզնես առաքելության արդյունքում կաթի, ձվի կամ մսի մատակարարման վերաբերյալ պայմանագրեր կկնքվեն։
© Sputnik / Laura SarkisianՎասիլի Կուրգանով
Начальник отдела по экспорту компании ООО Комос групп Василий Курганов на бизнес-форуме Армения и Удмуртия։ Doing Business (22 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
Վասիլի Կուրգանով
Կուրգանովն առավել հավանական է համարում կաթնաշիճուկի արտահանումը Հայաստան, քանի որ մեր երկրում բավական լավ է զարգացած հրուշակեղենի արդյունաբերությունը։ Սակայն չի բացառում նաև հետագա վերամշակման նպատակով հումքային ապրանքների մատակարարման պայմանագրերը (օրինակ՝ կաթնամթերքի և մսամթերքի բաղադրամասեր)։
Կուրգանովը Հայաստանը դիտարկում է նաև ներմուծման փոխարինման տեսանկյունից։
«Ինովացիա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Դենիս Ալեքսանդրովը նշեց, որ Հայաստանը գաստրոնոմիական երկիր է, որտեղ գնահատվում է միս օգտագործելու մշակույթը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ հետաքրքրված է Հայաստանի շուկա ուդմուրտական արտադրանքի մատակարարումներով։ Նա վստահեցրեց, որ իրենց ապրանքն առավել քան մրցունակ կլինի։
Ուդմուրտիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինը հայտնեց, որ 2021 թվականի արդյունքներով Ուդմուրտիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 3 մլն դոլար, ինչը 10 տոկոսով պակաս է 2020 թվականի ցուցանիշից: Նրանց նպատակն է ավելացնել այդ թիվը։
© Sputnik / Andranik GhazaryanՄիխայիլ Տումին
Министр экономики Удмуртии Михаил Тумин на бизнес-форуме Армения и Удмуртия։ Doing Business (22 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
Միխայիլ Տումին
Այժմ ուդմուրտական շուրջ 67 ընկերություն է աշխատում Հայաստանի հետ. դրանք մետաղամշակման արտադրություններ են, մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, փայտամշակման ոլորտի ընկերություններ:
Տարածաշրջանը հայտնի է նաև զենքի արտադրությամբ, սարքաշինությամբ, նավթասպասարկման ոլորտով, հիդրավլիկ սարքավորումներով։
Լրահոս
0