00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Վանեցյանի հետ խնդիր չկա, կամ ինչո՞ւ ընդդիմադիրները վայր չեն դնի մանդատները

Խամոյան. Նպատակը նույնն է, Վանեցյանը դիմադրության շարժման հետ համագործակցելու որևէ խնդիր չունի
Բաժանորդագրվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու որոշմանը։
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները մանդատները վայր դնելու հարց չեն քննարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ագնեսա Խամոյանը։

«Մենք այս պահին մանդատները վայր դնելու մասին որևէ քննարկում չենք ունեցել, և ուզում եմ հիշեցնել` Իշխան Սաղաթելյանն իր վերջին ելույթի ժամանակ հստակ հայտարարեց, որ մենք ունենք ևս մեկ սահմանադրական գործիք իմպիչմենտի գործընթաց սկսելու համար, իսկ այդ ժամանակ մանդատները վստահաբար մեզ պետք են գալու»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Նշենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։
Խամոյանի խոսքով` ի սկզբանե հայտարարվել էր, որ պայքարը լինելու է ապակենտրոն, ուստի ընդդիմության պայքարում զուտ մարտավարական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Պատգամավորը պարզապես հիշեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի` նախկինում արված հայտարարությունը, երբ վերջինս ակնարկել էր մանդատը վայր դնելու մասին, ու թեև «Հայաստան» խմբակցությունից նման ձևակերպումներ չեն հնչել, բայց միևնույն ժամանակ ասվել է, որ ներկա խորհրդարանը չի ծառայում իր նպատակին, և Ազգային ժողովի գործունեությանը տրվել են կոշտ գնահատականներ։
«Հայտնի են նաև Ազգային ժողովի նիստերը բոյկոտելու վերաբերյալ մեր հայտարարությունները, ինչից հետո տեղեկացրել ենք, որ խորհրդարան կվերադառնանք բացառապես մեր օրակարգերով»,- ավելացրեց պատգամավորը։
Խամոյանը ևս մեկ անգամ վկայակոչեց Արթուր Վանեցյանի հայտարարության մեջ առկա այն պնդումը, որ պայքարը շարունակվում է, որ Վանեցյանը «Դիմադրություն» շարժման հետ համագործակցելու որևէ խնդիր չունի, պարզապես հիմա նշմարվում են փոքր մարտավարական, ռազմավարական տարբերություններ, ինչը նորմալ է, ի վերջո ամբողջ ընդդիմությունն, ըստ Խամոյանի, չի կարող նույն կերպ մտածել, բայց ամենակարևորն այն է, որ ընդդիմադիրները չեն նահանջել ընդհանուր նպատակից, իրենք Վանեցյանի հետ որևէ խնդիր չունեն, ինչը փոխադարձության սկզբունքի վրա է։
...Արման Սահակյան, Միհրան Պողոսյան. ո՞վ կվերցնի Վանեցյանի վայր դրած մանդատը
Նշենք, որ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Այսպիսով` դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։
Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո` 2018-ի մայիսի 10-ին, Արթուր Վանեցյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ տնօրեն։ 2019-ի սեպտեմբերի 16-ին, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով նա ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
Դրանից հետո Վանեցյանը ձևավորեց «Հայրենիք» կուսակցությունը, ապա ՀՀԿ-ի հետ 2021-ին «Պատիվ ունեմ» դաշինքնով մասնակցեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին։ «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում ստացավ 7 մանդատ։
2022-ի ապրիլի 17-ից Արթուր Վանեցյանը հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաներ սկսելու մասին` գործող իշխանությանը հեռացնելու պահանջով։
Լրահոս
0