00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որ նախարարն ինչքան գումար է ստացել, և ով է ամենաբարձր վարձատրվողը

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան պարզել է, թե նախարարներից ով որքան գումար է ստացել 2021թ-ի ընթացքում։
Որքան էլ զավեշտալի հնչի, բայց սոցիալական բազում խնդիրներ ունեցող Հայաստանում ամենալավ վարձատրվող նախարարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է։ Այդ մասին վկայում են նախարարների ներկայացրած տարեկան հայտարարագրերը։
Նշենք, որ հայտարարագրերում աշխատավարձերը, հավելավճարներն ու պարգևավճարները տարբերակված չեն ու ներկայացված են գումարային արդյունքով` որպես տարեկան եկամուտ։ Հասկանալու համար, թե որքան է կազմել տվյալ նախարարի ամսական եկամուտը, մենք ընդհանուր գումարը բաժանել ենք աշխատած ամիսների քանակի վրա` հաշվարկելով ամսական միջինը։

Եվ այսպես` վերոհիշյալ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը 2021թ-ին նախարարի պաշտոնում աշխատել է 5 ամիս` օգոստոսի 2-ից սկսած, և այդ ընթացքում ստացել 10 391 935 դրամ, այսինքն` ամսական 2 078 387։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Sputnik Արմենիային հայտնեցին, որ եկամուտները ներկայացած են հարկերը հանած (մաքուր)։ Նախարարների աշխատավարձն օրենքով 793 680 դրամ է, մաքուրը` 611 134։
Այս տրամաբանությամբ, փաստորեն, Նարեկ Մկրտչյանն իր օրինական աշխատավարձը շուրջ 3 անգամ գերազանցող հավելավճար ու պարգևավճարներ է ստացել։
Հետաքրքրիր փաստեր է պարունակում նաև շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հայտարարագիրը։ Նա այդ պաշտոնում է նշանակվել էր 2021թ-ի դեկտեմբերի 10-ին և աշխատել ընդամենը 21 օր։ Բայց 21 օրվա համար նորանշանակ նախարարը ստացել է ոչ միայն 21 օրվա աշխատավարձը, որը կկազմեր շուրջ 407 000 դրամ, այլև այդ գումարը զգալիորեն գերազանցող պարգևավճար կամ հավելավճար։
Մնացած նախարարները, բացի իրենց 611 134 մաքուր աշխատավարձից, ամեն ամիս շուրջ 1 մլն դրամ էլ լրացուցիչ գումար են ստացել, որոնց մանրամասն կարող եք ծանոթանալ կից աղյուսակում։
Նշենք, որ դրանում չենք ներկայացրել այն նախարարների եկամուտները, որոնք նշանակվել են 2021թ-ից հետո։
Գործող միակ նախարարը, որ 2021թ–ին պաշտոնավարել է, բայց մեր ցանկում չկա, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է, քանի որ մինչև հիմա հայտարարագիր չի ներկայացրել։
Օրենքով հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է։ Դրանից 2 ամիս անց հանձնաժողովն իրավունք ունի դիմելու դատախազություն։
Լրահոս
0