00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւր կհասցնի ԵՄ–ին «Ուկրաինայի եվրոպական ուղին»

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցПредвыборная агитация в Киеве
Предвыборная агитация в Киеве - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2022
Բաժանորդագրվել
Չնայած անդամության թեկնածուի կարգավիճակի շնորհմանը՝ ոչ ոք չի պատրաստվում Ուկարինային ընդունել ԵՄ, քանի որ դա խորթ երկիր է Եվրամիության համար, կարծում է ՌԻԱ Նովոստիի հոդվածագիրը։

Պյոտր Ակոպով

Եվրամիությունը որոշել է Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ Լուրջ ջանքեր պահանջվեցին, որպեսզի բոլոր 27 երկրները համաձայնեն դրան, թեև ակնհայտ է, որ թեկնածությունը չի երաշխավորում ԵՄ-ին հետագա անդամակցությունը։ Բավական է նայել Թուրքիայի գրեթե քառորդդարյա օրինակին։ Ավելին, կարելի է վստահաբար պնդել, որ Ուկրաինան երբեք ԵՄ-ի մաս չի դառնա։ Դեռ վերջերս դա հասկանալի էր նույնիսկ եվրոպական էլիտաների մեծամասնության համար։
Բայց հիմա նրանք ձևացնում են, թե պետք է քաղաքականապես ու բարոյապես աջակցել «ռուսական ագրեսիային դիմադրող հերոսական Ուկրաինային», և թեկնածուի կարգավիճակի տրամադրումը (նույնիսկ մի երկար շարք վերապահումներով առ այն, որ ԵՄ ճանապարհը տասնամյակներ կտևի) ճիշտ ժեստ կդառնա։ Նաև` զգուշացում Մոսկվային. սա մեր հավանական տարածքն է, հետ քաշվեք այդտեղից, մենք մեր իրավունքներն ենք ներկայացնում դրա նկատմամբ։ Բայց հենց դա է Ուկրաինայում տեղի ունեցող ամեն ինչի գլխավոր պատճառը՝ Եվրոպայի, Արևմուտքի հավակնությունները ուրիշին պատկանողի նկատմամբ։
Չնայած օրերս Սանկտ Պետերբուրգի համաժողովում Վլադիմիր Պուտինը բավական թռուցիկ արտահայտվեց Ուկրաինային թեկնածուական կարգավիճակ տալու մասին` թե դա մեր գործը չէ, քանի որ ԵՄ–ն ռազմական դաշինք չէ, բայց հասկանալի է, որ Ռուսաստանի համար բնավ էլ միևնույնը չեն Եվրոպայի հավակնությունները Ուկրաինայի նկատմամբ: Ավելին, հենց ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դարձավ վերջին կաթիլը, որը լցրեց Եվրոպայի և Ռուսաստանի միջև ուկրաինական բալանսի բաժակը։
2013-ի աշնանը Պուտինն ընդամենը համոզեց Յանուկովիչին հետաձգել Ասոցացման ստորագրումը, և այդտեղ էլ ամեն ինչ սկսվեց` Մայդան, հեղաշրջում, Ղրիմ և Դոնբաս։ Ասոցացման համաձայնագիրն, ի դեպ, ստորագրվել է նոր իշխանության կողմից արդեն 2014-ի մարտին (տնտեսական մասը ՝ հունիսին), այսինքն՝ շատ էին շտապել ցուցադրել «եվրոպական ընտրությունը»։
Ընդ որում, ոչ ոք չէր պատրաստվում Ուկրաինային ԵՄ ընդունել, և ամենևին էլ ոչ այն պատճառով, որ այն պատրաստ չէ այս կամ այն ցուցանիշներով։ Գլխավոր պատճառը եղել և մնում է մեկը. Եվրոպան հասկանում է, որ Ուկրաինան օտար երկիր է։ Օտար քաղաքակրթություն է, օտար աշխարհաքաղաքական տարածք, ընդ որում՝ ոչ միայն օտար, այլև օտարի մի մասը։ Այսինքն, Եվրոպան, իհարկե, դեմ չէր լինի իր ազդեցության գոտի (ոչ թե իր կազմ, դա հեռավոր ապագայի հարց է) մտցնել ռուսական աշխարհի մի մասը, բայց ոչ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման և առավել ևս` ոչ նրա հետ պատերազմի հաշվին։ Ուրեմն, ի՞նչ է փոխվել ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր անցած վերջին չորս ամիսների ընթացքում։
Մի՞թե Եվրոպան չի համոզվել, որ Ռուսաստանը միշտ գալիս է իրեն պատկանող ամեն ինչի հետևից։ Մի՞թե ներկայիս ուկրաինական պետության դիմադրությունը ախորժակ է բացել, և Ռուսաստանին հաղթելու հույսերը ոչ թե զուտ քարոզչական, այլ իրական բնույթ են կրում։ Եվ հավատո՞ւմ է Եվրոպան ոչ միայն Ուկրաինան իր ներկա տեսքով պահպանելու, այլև այն Ռուսաստանից ընդմիշտ պոկելու, Եվրոպայի և ռուսական աշխարհի սահմանների տեղաշարժն ամրապնդելու իր ունակությանը։ Դեռ կարելի է հասկանալ, երբ այդ մասին երազում են լեհերը՝ սլավոնական ավագ ազգականի հանդեպ թերարժեքության իրենց հավերժական բարդույթով, բայց ինչպե՞ս կարող են դրա հույսն ունենալ արևմտաեվրոպացիները, գերմանացիներն ու ֆրանսիացիները, որոնք բազմիցս համոզվել են, որ Եվրոպայի սահմանը դեպի արևելք տեղափոխելու փորձերն անօգուտ են։
Ռուսական դասը․ աշխարհն այլևս չի հավատում Արևմուտքին
Այս բոլոր հարցերը սկզբունքային նշանակություն կունենային, եթե հարցնող լիներ, բայց ներկայիս Եվրոպան չի կարող պատասխանել դրանց։ Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մայրցամաքի հիմնական ժողովուրդը` գերմանացիները, կորցրին իրենց աշխարհաքաղաքական և գաղափարական ինքնիշխանությունը, Եվրոպան շահերի գերի դարձավ. նրա նկատմամբ անգլոսաքսոնական վերահսկողությունը փոխում էր ձևն ու ուժը, բայց շարունակում էր մայրցամաքի ընթացքը որոշող գլխավոր գործոնը մնալ։
Աշխարհաքաղաքական` ռազմական և գաղափարաբանական կախվածությունը Եվրոպային իրապես ինքնուրույն ընտրության հնարավորություն չի թողնում, թեև Եվրոպական միության ստեղծումը կարող էր վաղ թե ուշ հանգեցնել Հին Աշխարհի ինքնիշխանության վերականգնմանը, թեկուզ և արդեն ոչ թե պետական, այլ մայրցամաքային մակարդակով։
Այդպիսի ինքնիշխան Եվրոպան կարող էր կայանալ միայն Ռուսաստանի հետ ոչ թշնամական, իսկ ավելի լավ է (նրանց համար)` բարիդրացիական հարաբերությունների դեպքում, քանի որ Ռուսաստանն անհնար է պարզապես արհամարհել կամ,առավել ևս, մեկուսացնել Եվրոպայից։ Դա հասկանում էին բոլոր խելամիտ եվրոպացի ստրատեգները, անգամ նրանք, ովքեր գործ էին ունեցել Խորհրդային Միության հետ, որին Արևմուտքում ներկայացնում էին որպես հեգեմոնիստական հակումներով պետություն։
Սակայն ԽՍՀՄ–ը Արևելյան Եվրոպայի վրա վերահսկողություն ստացավ ոչ թե իր կոմունիստական նպատակների պատճառով, այլ այն բանից հետո, երբ հետ մղեց «միացյալ Եվրոպայի» մահաբեր հարձակումը։ Իսկ արդեն Միության փլուզումից և Արևելյան Եվրոպայից Ռուսաստանի հեռանալուց հետ ոչինչ չէր խանգարում նորմալ, փոխշահավետ հարաբերություններ կառուցել, եթե եվրոպացիները ընդամենը մեկ պայման պահպանեին։
Վլադիմիր Զելենսկին դիմավորում է Բորիս Ջոնսոնին - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Արևմուտքը կրկին պատրաստվում է «մարտում հաղթել Ռուսաստանին»
Պատմական Ռուսաստանի, ԽՍՀՄ-ի փլուզումը չընկալել որպես Ռուսաստանի նկատմամբ հաղթանակ և չփորձել վերանայել Եվրոպայի և ռուսական աշխարհի սահմանները։ Կա՞ր այդպիսի հնարավորություն։ Այո, բայց միայն այն դեպքում, եթե Եվրոպան ինքնուրույն լիներ։ Բայց ավաղ, ատլանտյան վերահսկողությունը (ոչ միայն ՆԱՏՕ–ի, այլև ԵՄ–ում պրո–ատլանտիստական կադրերի միջոցով) ավելի ուժեղ դուրս եկավ, քան եվրոպացիների ազգային հիշողության զգացմունքներն ու ազգային շահերը։
Արդյունքում ԵՄ–ին ստիպեցին հստակեցնել իր հավակնությունները Ուկրաինայի նկատմամբ և նրա տարածքում պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Դա կործանեց ռուս–եվրոպական հարաբերությունները, և ի՞նչ է դրա դիմաց ստանալու Եվրոպան։ Ուկրաինա՞ն, թե՞ դրա մնացորդները։ Ոչ, Ռուսաստանը նման բան թույլ չի տա, քանի որ հիանալի հասկանում է, որ ԵՄ–ն վարագույր է ծառայում Մոսկվայի դեմ անգլոսաքսոնական խաղի համար։
Գուցե, «ռուսական սպառնալիքի» դեմ միավորվելով, Եվրոպան գոնե կամրապնդի՞ իր միասնականությունը։ Բայց այդ միասնականությունը չի կարող երկար ժամանակ հենվել Ռուսաստանի հանդեպ վախի վրա. հենց որ այն սկսի նվազել, և Արևմտյան Եվրոպայի երկրները փորձեն կարգավորել հարաբերությունները ՌԴ–ի հետ (ոչ մի ռուսամետություն, չոր բիզնես), նրանց վրա իսկույն կսկսի ճնշում գործադրել ԵՄ–ի ռուսաֆոբ դաշինքը (որին աջակցում են անգլոսաքսերը)։ Ընդ որում` կճնշեն ոչ միայն ռուսական թեմայով, այլև եվրաինտեգրման սկզբունքների թեմայով։
Արևմուտքը բարձրացնում է Ռուսաստանի պարտության խաղադրույքը
Եվ գլխավոր հարցը. Եվրոպայի ինչի՞ն է պետք Ուկրաինայի հանդեպ հավակնություններ ունենալ, եթե այն ստանալու հնարավորություն գործնականում չկա։ 2 օր առաջ Ջո Բայդենն ասաց, որ «ինչ–որ փուլում սա վերածվելու է սպասումների խաղի` այն առումով, թե ինչին կարող են դիմանալ ռուսաստանցիները և ինչին պատրաստ կլինի դիմանալ Եվրոպան»։ Բայց այստեղ ոչ մի ինտրիգ չկա, քանի որ խաղադրույքները սկզբունքորեն տարբեր են։ Ռուսաստանը վերադարձնում է այն, ինչ իրենն է, իսկ Եվրոպան ուրիշի խաղն է խաղում (և հասկանում է դա), ընդ որում` ուրիշի ունեցածին հավակնելով (և ինքն էլ վստահ չլինելով, որ դա իրեն կհասնի)։
Ո՞վ է այս իրավիճակում պատրաստ ավելի շատ բանի դիմանալ, ո՞վ է պատրաստ մինչև վերջ գնալ։ Եթե Եվրոպան չի ուզում կամ չի կարող հիմա ինքն իրեն ազնվորեն պատասխանել այդ հարցին, ապա նրա հետ պարզապես խոսելու բան չկա։
Լրահոս
0