Արմավիրի մարզում մեքենա է պայթել. մեկ մարդ մահացել է

© Photo : official site of MES of RA Արմավիրի մարզում մեքենայում պայթյուն է հնչել
Արմավիրի մարզում մեքենայում պայթյուն է հնչել - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2022
Արմավիրի մարզում մեքենայում պայթյուն է հնչել
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս մահը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Այսօր Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գետափնյա փողոցում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, տեղեկությունը հայտնում է ԱԻՆ–ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևանում մեկ մարդու կյանք խլած պայթյունից
Պարզվել է, որ Գետափնյա փողոցի տներից մեկի մոտակայքում «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Վ․ Բ․, ծնված 1986 թ․) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ ավտոմեքենան բախվել է տան հարևանությամբ գտնվող ավտոտնակի պատին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս մահը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:26-ին, մարվել՝ 11:36-ին: Այրվել է «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան:
Լրահոս
0