https://arm.sputniknews.ru/20220623/artur-davtjany-belarusum-e-na-handipumner-e-unenalu-gvortsynkerneri-het-44019255.html
Արթուր Դավթյանը Բելառուսում է. նա հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ
Արթուր Դավթյանը Բելառուսում է. նա հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ
Sputnik Արմենիա
Արթուր Դավթյանը Մինսկում մասնակցում է ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին։ 23.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-23T12:19+0400
2022-06-23T12:19+0400
2022-06-23T12:19+0400
հայաստան
բելառուս
արթուր դավթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39391870_0:41:1601:941_1920x0_80_0_0_be2c53230f09dd73fe84527a626acca3.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունենալու գործընկեր գլխավոր դատախազների հետ։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։Դավթյանը Մինսկում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստի շրջանակում:Նիստի օրակարգում են նաև անդամ երկրներում հանցավորության, դատախազական և քննչական գործունեության, հանցավորության դեմ պայքարում միջազգային պայմանագրերի կատարման ընդհանուր վիճակի, համակարգող խորհրդի՝ 2021թ. գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցները։ Անդրադարձ է լինելու նաև նախորդ տարիներին համակարգող խորհրդի կողմից հաստատված՝ առանձին ուղղություններով համագործակցության ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման, համագործակցության նոր հնարավորություններին առնչվող հարցերին։Հիշեցնենք, որ հունիսի 15-18-ն էլ Դավթյանը Ռուսաստանում էր, որտեղ մասնակցում էր Պետերբուրգյան տնտեսական համաժողովին։ Այնտեղ նա հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39391870_11:0:1434:1067_1920x0_80_0_0_e621ce9db0640a040e788d648a8779d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, բելառուս, արթուր դավթյան
հայաստան, բելառուս, արթուր դավթյան
Արթուր Դավթյանը Բելառուսում է. նա հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ
Արթուր Դավթյանը Մինսկում մասնակցում է ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունենալու գործընկեր գլխավոր դատախազների հետ։ Տեղեկությունը հայտնում է
դատախազության մամուլի ծառայությունը։
Դավթյանը Մինսկում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստի շրջանակում:
«Համակարգող խորհրդի հերթական ամենամյա նիստի ընթացքում կքննարկվեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների օրինականացման և վերադարձման, քրեական վարույթների շրջանակում գործարարության իրավունքների պաշտպանության, ծայրահեղականության և ահաբեկչության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում ԱՊՀ անդամ երկրների փորձն ու դատախազությունների գործառույթները»,– նշված է հաղորդագրությունում:
Նիստի օրակարգում են նաև անդամ երկրներում հանցավորության, դատախազական և քննչական գործունեության, հանցավորության դեմ պայքարում միջազգային պայմանագրերի կատարման ընդհանուր վիճակի, համակարգող խորհրդի՝ 2021թ. գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցները։ Անդրադարձ է լինելու նաև նախորդ տարիներին համակարգող խորհրդի կողմից հաստատված՝ առանձին ուղղություններով համագործակցության ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման, համագործակցության նոր հնարավորություններին առնչվող հարցերին։
Հիշեցնենք, որ հունիսի 15-18-ն էլ Դավթյանը Ռուսաստանում էր, որտեղ մասնակցում էր Պետերբուրգյան տնտեսական համաժողովին։ Այնտեղ
նա հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։