00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պարենային ճգնաժամը պետք է ստիպի պետական այրերին ներքին ռեսուրսներն օգտագործել առավել չափով

Մանասերյան. Պարենային անվտանգության խնդիրը կարող ենք մեծ մասամբ լուծել ի հաշիվ տեղական արտադրության
Բաժանորդագրվել
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մինսկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Պարենային անվտանգության ճգնաժամը ցավոք սրտի արդեն իրողություն է ամբողջ աշխարհում և հուզում է հատկապես ԵԱՏՄ երկրներին, որոնց տարածքում պարենամթերքի ապահովման խնդիրները ստացել են գերակա նշանակություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
«Պատահական չէ, որ հերթական համաժողովն անցկացվեց Բելառուսի մայրաքաղաքում, որովհետև այդ երկիրը պարենային անվտանգության ապահովման տեսակետից առաջատար է, որևէ այլ երկիր չի կարող հավասարվել նրան այդ ցուցանիշով։ Բազմիցս նշել ենք, որ Հայաստանը նույնպես ունի հնարավորություններ առաջին անհրաժեշտության 10 ապրանքատեսակներից առնվազն 8-ի առումով լինել ինքնաբավ, ինչը նշանակում է, որ պարենային անվտանգության խնդիրը մենք ի վիճակի ենք մեծ մասամբ լուծել ի հաշիվ տեղական արտադրության»,– ասաց տնտեսագետը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց, որ համաշխարհային տնտեսական նոր մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ-ի կարևորագույն խնդիրներից մեկը պարենային անվտանգության ապահովումն է։
«Հայաստանը, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ միասին կարող է համատեղ օգտագործել մրցակցային առավելությունները պարենային անվտանգության խնդիրները կարգավորելու համար։ Սրա հետ կապված սպառնալիքների ուսումնասիրությունը նաև փորձագիտական հանրության խնդիրն է, սակայն մինչ օրս չի արժանացել բավարար ուշադրության։ Հետևաբար պարենային ճգնաժամը գոնե պետք է պարտադրի, որ պետական այրերը լսեն փորձագիտական եզրակացություններն ու ներքին ռեսուրսներն օգտագործեն առավելագույն չափով»,– ասաց տնտեսագետը։
ԵԱՏՄ երկրները կարող են ապահովել իրենց պարենային անվտանգությունը. Օվերչուկ
Մանասերյանի համոզմամբ` թեև ապրանքների փոխանակման առումով ԵԱՏՄ երկրներն ունեն լոգիստիկ խնդիրներ, սակայն դրանց լուծումը պահանջում է ընդամենը քաղաքական կամք և մասնագետների մոբիլիզացում, որպեսզի կարճ ժամանակահատվածում օգտագործվեն հիմնական ուղիները, իսկ ավելի հեռանկարային զարգացման համար նաև որոնեն ավելի օպտիմալ, արդյունավետ ուղիներ։ Ըստ նրա` ԵԱՏՄ ռեզերվները ենթակառուցվածքային առումով օգտագործելու համար ընձեռնված են նոր հնարավորություններ, և եթե առաջնորդվենք եվրասիական համագործակցության հայեցակարգով, ապա կարելի է որոնել նաև այլ երկրների հետ հարաբերվելու նոր ուղիներ։
Տնտեսագետի խոսքով` համագործակցության հետ կապված պրոբլեմներից մեկն այն է, որ վերին օղակներում ձեռք են բերվում պայմանավորվածություններ, սակայն միջին օղակներում ինտեգրման գործընթացը կանգ է առնում ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներով։
Նշենք, որ հունիսի 21-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցեցին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները։
Նիստի ընթացքում քննարկվեցին պարենային անվտանգության, ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման, բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության, էլեկտրոնային առևտրի, մաքսային փոխգործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների սպառողների պաշտպանության ոլորտում համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցերը։
Լրահոս
0