ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները

© Photo : press office of the Parliament of RAՌուբեն Վարդազարյան
Ռուբեն Վարդազարյան - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2022
Ռուբեն Վարդազարյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԲԴԽ անդամներից մեկը դեմ է եղել, մյուսները՝ կողմ, երեքը ներկայացրել են հատուկ կարծիքներ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվեցին։ Այս մասին որոշումը հրապարակվեց այդ հարցով գումարված ԲԴԽ նիստում։ Անդամներից մեկը դեմ է եղել, մյուսները՝ կողմ, երեքը ներկայացրել են հատուկ կարծիքներ։
ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց որոշումը։

«Լիազորությունները դադարեցվում են էական կարգապահական խախտման հիմքով»,- ասաց Ջհանգիրյանը` հիշեցնելով, որ որոշումը կայացվել է մայիսի 18-ին Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում` ԲԴԽ ներկայացված միջնորդության հիմքով։

Հիշեցնենք, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին 2021 թվականի ապրիլի 15-ին։
Նույն տարվա հուլիսի 9-ին առաջին ատյանի դատարանը վերականգնել էր Վարդազարյանի իրավունքները և համաձայն որոշման՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավորվել է վերացնել իր` որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների ու օրինական շահերի խախտումները։
Դատախազությունը հուլիսի 13-ին վերաքննիչ բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ։
ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումի հետ։
Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, ինչպես նաև ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։
Լրահոս
0