Ռուսաստանը պահանջել է, որ հացահատիկ տեղափոխող ուկրաինական բոլոր նավերը ստուգվեն

© AFP 2022 / MIGUEL RIOPAՈւկրաինական նավահանգիստ
Ուկրաինական նավահանգիստ - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2022
Ուկրաինական նավահանգիստ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հացահատիկի ճգնաժամի լուծման մեխանիզմն այժմ քննարկման փուլում է։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսաստանը պահանջել է ստուգել Ուկրաինայից հացահատիկ տեղափոխող բոլոր նավերը, որպեսզի դրանցում զենք-զինամթերք չլինի: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրասի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում։
«Եթե Ստամբուլում համաձայնություն ձեռք բերվի, վերահսկման կենտրոն կստեղծվի: ՄԱԿ-ը հացահատիկի հարցի լուծման մեխանիզմ ունի, որը մենք շատ իրատեսական ենք համարում, այն կարող է գործարկվել»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով` քննարկվող մեխանիզմը ենթադրում է, որ հենց Ուկրաինայի ափերի մոտ պետք է ստեղծվի անվտանգության գոտի, որտեղ կստուգվեն ուկրաինական բոլոր նավերը։
Չավուշղօլուն նշել է, որ մեխանիզմի շուրջ աշխատանքները շարունակվում են, և կարևոր է, որ կողմերից յուրաքանչյուրը համաձայն լինի գործընթացին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հացահատիկի ճգնաժամի լուծման համար Ստամբուլում քառակողմ հանդիպում է նախատեսվում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը մասնակցելու են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Չավուշօղլուն այսօր ասել է, որ Ստամբուլի հանդիպման ամսաթիվը դեռ հայտնի չէ. Թուրքիան սպասում է ՌԴ-ի դրական պատասխանին։
«Հարցը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ էլ է քննարկվել և՛ նախարարների, և՛ տեխնիկական պատվիրակությունների մակարդակով։ Նրանց հրավերով էլ մեր զինվորական պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա, և կարող եմ ասել, որ հանդիպումները շատ կառուցողական են եղել»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրք պաշտոնյան հայտնել է, որ Ռուսաստանը պահանջում է լուծել նաև ռուսական նավերի ապահովագրության ու բանկային փոխանցումների հարցերը ռուսական հացահատիկի արտահանման համար։
Բրիտանացի նախարար Թրասն էլ հայտարարել է, որ եթե հացահատիկի հարցը չլուծվի ու այդ նավահանգիստներից հացահատիկը դուրս չգա, շատ լուրջ սով կսկսվի։
ՄԱԿ-ում բազմիցս բարձրաձայնել են, որ հացահատիկի պակասուրդի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին համաշխարհային շուկա ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու հարցում։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայից հացահատիկն արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ խնդրի։
Լրահոս
0