Ուկրաինայի եվրոպական հեռանկարի վերաբերյալ որոշումը կարևոր է ԵՄ-ի համար. Շոլց

© AP Photo / Markus SchreiberՕլաֆ Շոլց
Օլաֆ Շոլց - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2022
Օլաֆ Շոլց
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Օլաֆ Շոլցի խոսքով` Ուկրաինայի եվրոպական ապագայի հարցի լուծումը կարևոր է նաև Արևմտյան Բալկանների երկրների համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ուկրաինայի եվրոպական հեռանկարի վերաբերյալ որոշումը կարևոր է ԵՄ-ի և նրա ընդլայնման համար։ Բրյուսելում այս հայտարարությունն է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Եկեք կարևոր որոշում կայացնենք Ուկրաինայի եվրոպական հեռանկարի վերաբերյալ, դա արդյունք կունենա Եվրոպայի, ինչպես նաև ուղղակիորեն Ուկրաինայի և նրա վճռական ջանքերի համար»,- ասել է նա։
Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի համար մահվան են մղում
Նա նշել է, որ դա վերաբերում է նաև Արևմտյան Բալկանների երկրների՝ ԵՄ-ին միանալու հեռանկարներին, այդ երկրներից մի քանիսն արդեն գրեթե 20 տարի սպասում են իրենց հերթին։
«Գերմանիան ակտիվորեն կաջակցի դրան»,- հավելել է Շոլցը։
Եվրոպական պարադոքս. ձեռնունայն մնաց այն երկիրը, որն ամենաշատն էր ձգտում մտնել ԵՄ
Նշենք, որ հունիսի 18-ին Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ տալ, ինչը նշանակում է, որ բանակցությունների համար պետք է մի շարք նախապայմաններ կատարվեն։
Կիևը պահանջել է, որ Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ չտան. Ղարիբաշվիլի
Լրահոս
0