Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ շնորհեցին

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել ֆոտոբանկСаммит ЕС в Брюсселе. День второй
Саммит ЕС в Брюсселе. День второй - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ուկրաինային և Մոլդովային թեկնածուների կարգավիճակ տրամադրելու մասին որոշումն ընդունվել է Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովում:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային դաշինքին անդամակցելու թեկնածուների կարգավիճակի տրամադրմանը: Այս մասին Twitter-ում հայտնել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Համաձայնություն եղավ։ Եվրախորհուրդը քիչ առաջ որոշեց ԵՄ երկրի թեկնածու կարգավիճակ շնորհել Ուկրաինային և Մոլդովային»,–գրել է նա։
Ուկրաինայի և Մոլդովայի համար դրական որոշման ընդունման մասին Twitter-ում հայտնել է նաև Լյուքսեմբուրգի վարչապետը:
Եվրախորհուրդը հետագա քայլերը կանի թեկնածու երկրների կողմից Եվրոպական հանձնաժողովի ձևակերպված պայմանների կատարումից հետո։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը խորհուրդ էր տվել ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային, իսկ Վրաստանին հորդորել էր առայժմ կատարել պայմանները:
Լրահոս
0