https://armeniasputnik.am/20220623/vor-nakhararn-inchqan-gumar-e-stacel-ev-vov-e-amenabardzr-vardzatrvvoghy-43995578.html
Որ նախարարն ինչքան գումար է ստացել, և ով է ամենաբարձր վարձատրվողը
Որ նախարարն ինչքան գումար է ստացել, և ով է ամենաբարձր վարձատրվողը
Sputnik Արմենիան պարզել է, թե նախարարներից ով որքան գումար է ստացել 2021թ-ի ընթացքում։ 23.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-23T16:59+0400
2022-06-23T16:59+0400
2022-06-23T18:54+0400
ինֆոգրաֆիկա
նախարար
աշխատավարձ
պարգևավճար
նարեկ մկրտչյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/16/43994915_0:0:1411:793_1920x0_80_0_0_976f92e1fa7e9d0c997c52df68ed9bd8.png
Որքան էլ զավեշտալի հնչի, բայց սոցիալական բազում խնդիրներ ունեցող Հայաստանում ամենալավ վարձատրվող նախարարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է։ Այդ մասին վկայում են նախարարների ներկայացրած տարեկան հայտարարագրերը։Նշենք, որ հայտարարագրերում աշխատավարձերը, հավելավճարներն ու պարգևավճարները տարբերակված չեն ու ներկայացված են գումարային արդյունքով` որպես տարեկան եկամուտ։ Հասկանալու համար, թե որքան է կազմել տվյալ նախարարի ամսական եկամուտը, մենք ընդհանուր գումարը բաժանել ենք աշխատած ամիսների քանակի վրա` հաշվարկելով ամսական միջինը։Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Sputnik Արմենիային հայտնեցին, որ եկամուտները ներկայացած են հարկերը հանած (մաքուր)։ Նախարարների աշխատավարձն օրենքով 793 680 դրամ է, մաքուրը` 611 134։Այս տրամաբանությամբ, փաստորեն, Նարեկ Մկրտչյանն իր օրինական աշխատավարձը շուրջ 3 անգամ գերազանցող հավելավճար ու պարգևավճարներ է ստացել։Հետաքրքրիր փաստեր է պարունակում նաև շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հայտարարագիրը։ Նա այդ պաշտոնում է նշանակվել էր 2021թ-ի դեկտեմբերի 10-ին և աշխատել ընդամենը 21 օր։ Բայց 21 օրվա համար նորանշանակ նախարարը ստացել է ոչ միայն 21 օրվա աշխատավարձը, որը կկազմեր շուրջ 407 000 դրամ, այլև այդ գումարը զգալիորեն գերազանցող պարգևավճար կամ հավելավճար։Մնացած նախարարները, բացի իրենց 611 134 մաքուր աշխատավարձից, ամեն ամիս շուրջ 1 մլն դրամ էլ լրացուցիչ գումար են ստացել, որոնց մանրամասն կարող եք ծանոթանալ կից աղյուսակում։Նշենք, որ դրանում չենք ներկայացրել այն նախարարների եկամուտները, որոնք նշանակվել են 2021թ-ից հետո։Գործող միակ նախարարը, որ 2021թ–ին պաշտոնավարել է, բայց մեր ցանկում չկա, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է, քանի որ մինչև հիմա հայտարարագիր չի ներկայացրել։Օրենքով հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է։ Դրանից 2 ամիս անց հանձնաժողովն իրավունք ունի դիմելու դատախազություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/16/43994915_102:0:1303:901_1920x0_80_0_0_51aaca00a3c9522ba0c84bb5ae872da3.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, инфографика, նախարար, աշխատավարձ, պարգևավճար, նարեկ մկրտչյան
ինֆոգրաֆիկա, инфографика, նախարար, աշխատավարձ, պարգևավճար, նարեկ մկրտչյան
Որ նախարարն ինչքան գումար է ստացել, և ով է ամենաբարձր վարձատրվողը
16:59 23.06.2022 (Թարմացված է: 18:54 23.06.2022) Sputnik Արմենիան պարզել է, թե նախարարներից ով որքան գումար է ստացել 2021թ-ի ընթացքում։
Որքան էլ զավեշտալի հնչի, բայց սոցիալական բազում խնդիրներ ունեցող Հայաստանում ամենալավ վարձատրվող նախարարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է։ Այդ մասին վկայում են նախարարների ներկայացրած տարեկան հայտարարագրերը։
Նշենք, որ հայտարարագրերում աշխատավարձերը, հավելավճարներն ու պարգևավճարները տարբերակված չեն ու ներկայացված են գումարային արդյունքով` որպես տարեկան եկամուտ։ Հասկանալու համար, թե որքան է կազմել տվյալ նախարարի ամսական եկամուտը, մենք ընդհանուր գումարը բաժանել ենք աշխատած ամիսների քանակի վրա` հաշվարկելով ամսական միջինը։
Եվ այսպես` վերոհիշյալ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը 2021թ-ին նախարարի պաշտոնում աշխատել է 5 ամիս` օգոստոսի 2-ից սկսած, և այդ ընթացքում ստացել 10 391 935 դրամ, այսինքն` ամսական 2 078 387։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Sputnik Արմենիային հայտնեցին, որ եկամուտները ներկայացած են հարկերը հանած (մաքուր)։ Նախարարների աշխատավարձն օրենքով 793 680 դրամ է, մաքուրը` 611 134։
Այս տրամաբանությամբ, փաստորեն, Նարեկ Մկրտչյանն իր օրինական աշխատավարձը շուրջ 3 անգամ գերազանցող հավելավճար ու պարգևավճարներ է ստացել։
Հետաքրքրիր փաստեր է պարունակում նաև շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հայտարարագիրը։ Նա այդ պաշտոնում է նշանակվել էր 2021թ-ի դեկտեմբերի 10-ին և աշխատել ընդամենը 21 օր։ Բայց 21 օրվա համար նորանշանակ նախարարը ստացել է ոչ միայն 21 օրվա աշխատավարձը, որը կկազմեր շուրջ 407 000 դրամ, այլև այդ գումարը զգալիորեն գերազանցող պարգևավճար կամ հավելավճար։
Մնացած նախարարները, բացի իրենց 611 134 մաքուր աշխատավարձից, ամեն ամիս շուրջ 1 մլն դրամ էլ լրացուցիչ գումար են ստացել, որոնց մանրամասն կարող եք ծանոթանալ կից աղյուսակում։
Նշենք, որ դրանում չենք ներկայացրել այն նախարարների եկամուտները, որոնք նշանակվել են 2021թ-ից հետո։
Գործող միակ նախարարը, որ 2021թ–ին պաշտոնավարել է, բայց մեր ցանկում չկա, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է, քանի որ մինչև հիմա հայտարարագիր չի ներկայացրել։
Օրենքով հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է։ Դրանից 2 ամիս անց հանձնաժողովն իրավունք ունի դիմելու դատախազություն։